Ներքին 5 տարի առաջ - 20:33 30-09-2021

Դավիթ Տոնոյանը կալանավորվեց 2 ամսով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր՝ սեպտեմբերի 30-ին, բավարարեց Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանավորելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Տոնոյանը կալանքի տակ կմնա 2 ամսով։

Նրա փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Դավիթ Տոնոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

«Առաջադրված մեղադրանքի կապակցությամբ հայտարարություններ արեց դատարանում, տվեց համապատասխան բացատրություններ»,- նշեց պաշտպանը։

Հովհաննիսյանի խոսքով՝ դիմելու են վերաքննիչ քրեական դատարան` բողոքարկելու ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։
Նրա խոսքով` քննիչի ներկայացրած միջնորդության համար դրված էր կալանավորման երկու հիմք` մեկը ազատության մեջ գտնվելու պարագայում քննությանը խոչընդոտելն էր, մյուսը` քննությունից թաքնվելը։ Պաշտպանն այս պահին չի կարող ասել, թե կոնկրետ ինչ է դրվել հիմքում. կծանոթանան որոշմանը և ըստ այդմ կներկայացնեն իրենց հակափաստարկները։

«Միանշանակ հիմնավոր չենք համարում դատարանի որոշումը։ Հաշվի առնելով նախաքննական գաղտնիքը՝ շատ մանրամասներ չեմ կարող ասել, բայց գործում առկա են բազմաթիվ տեղեկություններ, որ հերքում են մեղադրանքները», - ասաց Հովհաննիսյանը։
Պաշտպանի խոսքով՝ մեղադրանքը վերաբերում է խոշոր չափի վատնումի, սակայն մանրամասներ չի կարող հայտնել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում