Երևան +9°
Ներքին 9 ամիս առաջ - 17:53 03-08-2023

Ամեն գնով խաղաղությունը արժեզրկում է խաղաղության բուն իմաստը․ Գոռ Գևորգյան

Պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո, թեև ակտիվ քաղաքականությամբ զբաղված չեմ եղել, բայց մշտապես ներգրավված եմ եղել հանրային հարթակում, փորձել եմ ուշադրության կենտրոնում պահել նաև քաղաքական զարգացումները, որովհետև որպես պատասխանատու քաղաքացի չես կարող անտարբեր մնալ այն ամենի նկատմամբ, ինչ այսօր կատարվում է Արցախի շուրջ, Հայաստանի Հանրապետության շուրջ։

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածու, նախկին պատգամավոր Գոռ Գևորգյանը։

«Երևանի ավագանու ընտրությունները այն տրամաբանության մեջ՝ առհասարակ, Հայաստանի Հանրապետությունում բոլոր ընտրությունները 2020 թ-ից հետո պետք է լինեն քաղաքական, որովհետև այստեղ մեր պետության ռազմավարական ապագայի խնդրի հարցն է դրված։ Սա հերթական հնարավորություն է, որ կարելի է օգտակար լինել, մեր պետությանը Արցախին, ի նպաստ ծառայեցնել կուտակված փորձը գիտելիքները»։

Դիտարկմանը, թե իր թիմի առաջնորդներին ամենահաճախ տրվող հարցերը վերաբերում են կուսակցության առաջնորդների նախկինում ունեցած փոխկապակցվածությանը ՔՊ-ին, արդյոք իր անդամակցությամբ այդ հարցերի քանակը չի ավելանա՝ նա պատասխանեց, որ հարցերը միշտ եղել են ու ապագայում էլ լինելու են։

«Եթե այդպես նայենք, ապա ապագայում էլ ամեն մարդ, ով որևէ հարցով երբևէ դիրքորոշում է հայտնում կարող է մտովի ենթադրել, որ կա դավադրապաշտական տեսություն կամ փոխկախակցվածություն, բայց մենք խոսում ենք օրվա հրամայական փաստերով։ Այս առումով եղել են բազմաթիվ քննարկումներ, եղել են բազմաթիվ հարցադրումներ նաև իմ կողմից։ Այդ կուսակցության վերջին գոնե 1-2 տարվա քաղաքական հետագիծը ցույց է տալիս, այն իրողությունը, որ ամբողջությամբ այլ օրակարգով են գալիս։ Ես էլ տարիներ առաջ ցույց եմ տվել, թե որն է իմ համար առաջնահերթությունը։ Այս տրամաբանության մեջ փորձել եմ գտնել նաև այն համագրոծակցության եզրերը, որ պետք է ծառայեն գլխավոր նպատակին»։

Անդրադառնալով Փաշինյանը հայտարարությանը, թե հույս ունի, որ գալիք ընտրություններում երևանցին իր քվեն իրենց կվստահի՝ նա նշեց, որ 2021 թ-ի խորհրդարանական ընտորություններում Երևանցիների մի մասը, այդ թվում նաև մարզային բնակիչների մի մասը իրենց ձայնը վստահել են Նիկոլ Փաշինյանին, բայց դրա հետևանքը ցույց է տալիս, որ այդ վստահված քվեն ամբողջությամբ չի ծառայել այդ մարդկանց անվտանգության, սոցիալական բարեկեցությանը, իրենց պետության նկատմամբ ապագայի հույսին և այլնին։ Ամենակարևորն այստեղ այն է, որ մենք ունենք 7 ամիս շարունակաբար ծանրագույն վիճակում գտնվող հայրենակիցներ, որոնք սեփական հայրենիքում դատապարտվել են շրջափակման, այս ամենը մեկ ընդհանուր գործընթացի մաս է, սրա պատասխանն ո՞վ է տալու, ո՞նց է տալու, ո՞նց է ներկայացնելու, որ, այո, ես այդ ընտրության և քվեի անմիջական դրսևորողն եմ։ Շատ հարցեր կան, որոնց պատասխանը պետք է կանխորոշվի առաջիկայյում։ Ամեն ինչ կախվելու է մեր ժողովրդի քվեով»։

Մանրամասները՝ տեսանյութում․