Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 13:27 28-10-2026

Փաշինյանը շնորհավորել է Չեխիայի վարչապետին Ազգային տոնի առթիվ և հրավիրել Հայաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Բաբիշին՝ Չեխիայի Ազգային տոնի առիթով:

Ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ Չեխիայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախ չեխոսլովակյան պետության օրվա առիթով:

Հայաստանը մեծապես կարևորում է Չեխիայի հետ փոխադարձ վստահության, հարգանքի և գործընկերության վրա հիմնված հարաբերությունները։

Չեխիան Հայաստանի համար կարևոր և վստահելի գործընկեր է նաև Եվրոպական միության շրջանակում: Մենք բարձր ենք գնահատում Չեխիայի աջակցությունը Հայաստանի բարեփոխումների օրակարգին ու Եվրոպական միության հետ գործընկերության խորացմանն ուղղված մեր ջանքերին։

Պատրաստ ենք համատեղ ջանքերով առավել խորացնել մեր համագործակցությունը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով առևտրատնտեսական կապերի աշխուժացմանը և երկու երկրների գործարար շրջանակների միջև շփումների ընդլայնմանը։

Այս համատեքստում ուրախ կլինեմ Ձեզ հյուրընկալել Հայաստանում՝ Ձեզ հարմար ժամանակ՝ վստահ լինելով, որ Ձեր այցը նոր խթան կհաղորդի երկկողմ օրակարգին և կնպաստի Հայաստան–Չեխիա հարաբերությունների հետագա զարգացմանն ու որակապես նոր մակարդակի բարձրացմանը։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք, իսկ Չեխիայի բարեկամ ժողովրդին՝ կայուն առաջընթաց և բարեկեցություն»:

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
17:28 Կարեն Դեմիրճյանի կորուստը մեր երկրի ապագայի կորուստն էր․Ֆիրդուս Զաքարյան
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
15:33 Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել է
14:57 Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը կրկին կվարեն փոդքասթը. դատարանը վերացրել է վարչական վերահսկողությունը