Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:49 11-09-2023

ՀՀ իշխանությունները բոլորիս դրել են քաղաքական ցուգցվանգի մեջ․ Գոռ Գևորգյան

«Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամի թեկնածու, նախկին պատգամավոր Գոռ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արտաքին քաղաքական բանակցային գործընթացում էական է անգամ բանակցողի շնչառության հաճախականությունը, էլ չեմ ասում արտաբերված խոսքը կամ մտքերը, կիրառված դիվանագիտական հնարքները:

Արցախը՝ Ադրբեջանի մաս ճանաչելով ՀՀ իշխանությունները բոլորիս դրել են քաղաքական ցուգցվանգի մեջ՝ այսինքն շատ վատի և ավելի վատի ընտրության միջև:

Օրվա հրամայական արտաքին քաղաքական հարցերում պաշտոնական Երևանը ոչ միայն ձախողել է, այլև միջազգային «գործընկերների» կողմից Ադրբեջանի ագրեսիվ և հայատյաց քաղաքականությունը կտրուկ միջոցներով կանխելու փոխարեն՝ մնացել Բաքվին «սաստող» ամպագոռգոռ կոչերի հույսին:

ՀՀ իշխանությունները ճիշտ չեն գնահատել աշխարհաքաղաքական իրողությունները. հարկավոր էր հասկանալ կառուցվող նոր աշխարհակարգի էությունը, հաշվարկել և խաղարկել տարածաշրջանի շահաձիգ պետությունների միջև հակասությունները և ի վերջո պարզապես հենվել պատմական ճշմարտությւնների վրա՝ ապահովելու համար մեր պետական շահը:

Փոխարենը հայտնվել ենք «ծակ տաշտակի» առաջ, որից անդին նորից պատերազմ է:

Բոլոր ջանքերը պետք է գործի դրվեն՝
1. կանխելու համար պատերազմը
2. կանխելու համար հայրենազրկումը, էթնիկ զտման սպառնալիքը

Աշխատել է պետք և չարհամարել պատմության տված դասերը:

Հ.գ. ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը ժամանակին լավագույնս օգտագործել է «մաքոքային դիվնագիտությունը - shuttle diplomacy»-ին խնդրահարույց հարցերը կարգավորելու համար: Կարդացե՛ք պարոնայք: Պատմությու՛ն կարդացեք»:

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
17:28 Կարեն Դեմիրճյանի կորուստը մեր երկրի ապագայի կորուստն էր․Ֆիրդուս Զաքարյան
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
15:33 Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել է
14:57 Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը կրկին կվարեն փոդքասթը. դատարանը վերացրել է վարչական վերահսկողությունը