Մամուլ 3 տարի առաջ - 08:40 22-07-2023

Փողոցներում, հերթերում մարդիկ ուշաթափվում են. վիճակն օրհասական է․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Պաշարված Արցախի մարդիկ կիսաքաղցած են։ Փողոցներում, հերթերում ուշաթափվում են։ Երեկ Ստեփանակերտի փողոցում հղի կին է ընկել։ Նրան շտապօգնությունը տարել է հիվանդանոց, որտեղ ոչ մի միջոց չկա՝ բուժօգնություն ցույց տալու։ Նախօրեին էլ մի տարեց տղամարդ էր վատացել հացի հերթում։ Պատճառը թերսնվածությունն է։ Ստեփանակերտցիներից մեկը մեզ ուղարկեց իր 1 օրվա սննդի չափաբաժինը՝ 1 մեծ լոլիկ եւ 3 վարունգ։

«Այսքանի համար 1800 դրամ եմ վճարել։ Մի օր սրանով պետք է ձգեմ»։ Իսկ հաց առե՞լ եք։ «Այո, 2 բուխանկա հաց եմ կարողացել գնել։ Բայց աղ չկա։ Հացն առանց աղի են թխում»։ Տներում նույնպես աղը վերջացել է։ Խանութներում լիակատար դատարկություն է։ «Ընդհանրապես ոչ մի բան չկա խանութներում, որը որ բաց է, մենակ ալկոհոլ է վաճառում, առանց չափազանցության»։ Գյուղերում բանջարեղեն կա, բայց քաղաք հասցնել չեն կարողանում` վառելիք չկա»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար