Ներքին 3 տարի առաջ - 14:11 13-01-2023

Այս օրհասական վիճակում գտնվել է ելքը, դա Ռուբեն Վարդանյանին քննադատելն է․ Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԲԴԽ նախկին անդամ Գևորգ Դանիելյանը կատարել է ֆեյսբուքյան գրառում՝ անդրադառնալով տիրող օրհասական վիճակում Ռուբեն Վարդանյանին ուղված քննադատություներին։ Նա, մասնավորապես, գրել է․

Արդեն տևական և առանց այլևայլության ամբողջական հայաթափման նպատակ հետապնդող Արցախի, ըստ էության, ռազմական պաշարման ոճրագործությունը շարունակվում է քննարկվել բացառապես սոցիալ-քաղաքական շահերի հարթությամբ:

Ըստ այդմ էլ՝ փորձում ենք մեղավորներ կամ պատասխանատու նշանակել, ձեռնպահ մնալով անգամ բանակցություններից՝ պատճառաբանելով, որ դա իբր հենց արցախցիների հարցն է:

Եվ այս օրհասական վիճակում գտնվել է ելքը, դա նշանակված միակ մեղավորին՝ Ռուբեն Վարդանյանին թիրախավորելն է: Պարադոքսն այն է, որ քննադատում են տարբեր, անգամ հակադիր ճամբարներից, ընդ որում, շատերը չեն էլ ճանաչում այդ մարդուն:

Իմ խնդիրը իրեն պաշտպանության տակ առնելը չէ, ինքը դրա մասին ընդհանրապես մտահոգված էլ չէ, իմ խնդիրն այն է, որ հստակ ու անաչառ վերլուծվի իրավիճակը, նենգ թշնամուն ցույց տանք, որ մենք ևս պատրաստ ենք կտրուկ հակադարձման, իսկ թե ինչպե՞ս, դա պատասխանատուները լավ գիտեն, դա սոցիալական ցանցերի թեմա չէ:

Հ.Գ. Իհարկե, հրաշալի կլիներ, որ նույն «Ավրորայի» մրցանակ ստացած հումանիզմի կարկառուն ներկայացուցիչները և այլ միջազգային ճանաչում ունեցող պատկառելի դեմքերը հիշեին և իրենք իրենց նախաձեռնությամբ քայլերթ կազմակերպեին, բայց նկատենք, որ այդպիսի ակցիաները վարկաբեկելու կամ իրենց շահերին ծառայեցնելու նենգ հնարքներին թշնամին լավ է տիրապետում ...

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար