Մամուլ 3 տարի առաջ - 08:49 21-07-2023

Դատական համակարգը ատամ է ցույց տալիս Կարեն Անդրեասյանին. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախօրեին տեղի ունեցած դատավորների ընդհանուր ժողովը հետաձգվեց` օրակարգը չհաստատվելու պատճառով: Բնականաբար, ԲԴԽ դատավոր-անդամի ընտրությունն էլ տեղի չունեցավ, ինչի համար հրավիրվել էր ժողովը։ Դատավորների անկախական թեւը կարծում է, որ աննախադեպ հաղթանակ է տարել Կարեն Անդրեասյանի նկատմամբ՝ տապալելով նրա գծած սցենարը:

Ստացվում է, որ Կարեն Անդրեասյանն իրավիճակին չի տիրապետում, եւ դատական համակարգն ատամ է ցույց տվել նրան: Ժողովի ժամանակ էլ հնչել են համարձակ քննադատական ելույթներ։ Ի դեպ, դատավորների այդ թեւին է միացել նաեւ ԲԴԽ անդամության թեկնածու Սուրեն Մնոյանը, ով հայտարարել է, որ, անկախ ամեն ինչից, բոլոր ատյանների դատավորներին հարկավոր էր ծանուցել։

Ի դեպ, մեր աղբյուրները նշեցին, որ ժողովը վարող վճռաբեկի նախագահ Լիլիթ Թադեւոսյանն իրեն բավականին ճիշտ է պահել․ տեսնելով դատավորների զայրույթը՝ նա առաջարկել է սպասել Դատական դեպարտամենտի պարզաբանմանը։ Հիշեցնենք, որ, Մնոյանից բացի, թեկնածուներ էին նաեւ Արմավիրի դատարանի նախագահ Էդգար Հովհաննիսյանը, Լոռու մարզի դատավոր Վարդուհի Հովնանյանը։ Կարեն Անդրեասյանի թեկնածուն Հովհաննիսյանն էր։ Ամենայն հավանականությամբ, դատավորների ընդհանուր ժողովի հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար