Ներքին 3 տարի առաջ - 13:36 11-07-2023

ՔՊ-ն Թագուհի Թովմասյանին զրկեց հանձնաժողովի նախագահի պաշտոնից

Խորհրդարանում քննարկվում էր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին նախագիծը, որը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Նախագիծը ներկայացնող ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ Թովմասյանը չի կատարել պարտականությունները, բացակայել է խորհրդի նիստերից։

«Թագուհի Թովմասյանը խոչընդոտել է հանձնաժողովի լիարժեք ու բնականոն գործունեությանը։ Նա, լինելով հանձնաժողովի նախագահ, տարբեր իրավիճակներում ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիների արժանապատվության վիրավորման ու ատելության խոսքի նկատմամբ ցուցաբերել է անտարբեր վերաբերմունք»,- ասաց Աղազարյանը։

ՔՊ-ականի խոսքով՝ իշխող խմբակցությունը Թագուհի Թովմասյանի փոխարեն թեկնածու չի առաջադրի, կդիտարկեն ընդդիմադիրների ցանկացած թեկնածություն։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չմասնակցեցին Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցի քննարկմանն ու քվեարկությանը։

ՔՊ-ն Թագուհի Թովմասյանին հեռացրեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Փակ գաղտնի քվեարկությամբ նախագծին կողմ է քվեարկել 62 պատգամավոր, 1-ը դեմ է եղել։ Անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից