Ներքին 3 տարի առաջ - 12:23 10-07-2023

Քարսիթ՝ հերթական «անտեր» օրենքը․ ՆԳՆ-ն հակառակն է պնդում

2019 թ․ Ազգային ժողովը երկար ու բուռն քննարկումներից հետո ընդունեց օրենք, որով մինչև 12 տարեկան երեխաներին ավտոմեքենայով տեղափոխելիս քարսիթի օգտագործումը պարտադիր է։

Մասնագետներն ահազանգում էին՝ օրենքը թերի է, անվերահսկելի, անգամ հակասոցիալական, քանի որ մի քանի մանկահասակ երեխաների առկայության դեպքում՝ քարսիթերը տեղավորելու համար կարիք կլիներ ավելի մեծ մեքենա ձեռք բերել, ավելին, քարսիթի արժեքը տատանվում էր 35-50 հազար դրամի սահմաններում։

Չնայած բոլոր հակափաստարկներին՝ օրենքն ընդունվեց։ Ընդունվեց ու մոռացվեց։ Անգամ տպավորություն է, որ հենց իրենք՝ ոստիկաններն են մոռացել նման օրենքի առկայության մասին, քանի որ հայտնի չեն դեպքեր, երբ մինչև 12 տարեկան երեխաների անվտանգ երթևեկությունը ստուգելու համար ոստիկանը որևէ մեքենա կանգնեցնի ու ստուգի քարսիթի առկայությունը մեքենայում։

Տաքսիներում ու հասարակական տրանսպորտում դրանց առկայության մասին խոսելն անգամ ավելորդ է։ Չնայած դրան՝ ոստիկանությունից հայտնում են՝ քարսիթերի բացակայության համար անցած 5 տարիների ընթացքում տուգանվողներ եղել են։

Oragir.News-ի հարցմանն ի պատասխան՝ ոստիկանությունից հայտնեցին, որ Ճանապարհային ոստիկանության կողմից արձանագրվել է տրանսպորտային միջոցով մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնների խախտումների 2194 դեպք։

Մասնավորապես, 2019թ-ին արձանագրվել է 696 դեպք, 2020թ-ին՝ 650, 2021-ին 386, 2022-ին՝ 335 և 2023թ. առաջին հինգ ամիսների ընթացքում՝ 127 դեպք:

Ըստ երևույթին, գործ ունենք հերթական «աչքակապության» հետ․ երբ ոստիկանը այլ խախտում անելու համար, օրինակ՝ երեխային գրկում՝ ղեկին, կամ վարորդի կողքին նստեցնելու համար, այլ՝ ավելի մեղմ տուգանք է նշանակում, տվյալ դեպքում՝ մանկական հատուկ աթոռի բացակայության տուգանք։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից