Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:32 03-05-2023

Փաշինյանն ասում էր՝ մարտի 1-ի գործը բացահայտված է, բայց ձեր հաղորդումից հակառակն ենք հասկանում․ Խաչատրյան

«2018 թվականի օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Մենք կարող ենք ասել, որ Մարտի 1-ի գործն, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է»: Ձեր հաղորդումից իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ Մարտի 1-ի գործն ամբողջ ծավալով բացահայտված չէ»,-ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Նշելով, որ կառավարությունն իր հաջողությունների մասին խոսելիս առաջինը հիշատակում է ոստիկանական բարեփոխումները, բայց գլխավոր դատախազի զեկույցից պարզվում է, որ կա հանցագործությունների, թմրամոլության աճ և դրան զուգահեռ բացահայտումների նվազում՝ Խաչատրյանը հարցրեց. «Արդյո՞ք այս ամենը չի նշանակում, որ ոստիկանական բարեփոխումները եթե կատարելապես չեն ձախողվել, ապա գոնե սխալ ուղության վրա են, որովհետև պարզ տրամաբանությունն ասում է, որ եթե ճիշտ ուղության վրա լինեին, ապա աճ չեր լինի, լավագույն դեպքում կայունացում կլիներ, մինչև տեսնեինք, թե ինչ ենք անում»:

Գլխավոր դատախազն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Մարտի 1-ի գործի բացահայտված լինելու մասին հայտարարությանը վերաբերող հարցին:

«Քրեադատավարական ընթացքի և քրեաիրավական գնահատականների մասին միակ սուբյեկտը, որը կարող է խոսել վարույթի մասին՝ վարույթն իրականացնող մարմինն է: Քրեադատավարական բացահայտման տեսանկյունից կարծում եմ այստեղ իմաստային տարբերություն կա: Ես ինքս, ցավոք, այդ ելույթը չեմ լսել: Քրեադատավարական կոմպոնենտ այդտեղ լինել չի կարող, քանի որ Մարտի 1-ի գործը դեռևս գտնվում է նախաքննության փուլում: Այսինքը՝ նախաքննության փուլում քրեադատավարական իմաստով բացահայտված վարույթ չկա»,-հայտարարեց Աննա Վարդապետյանը:

Նա չհամաձայնեց, որ ոստիկանության բարեփոխումները ձախողել են, քանի որ եթե նախկինում թմրանյութերը տարածվում էին առձեռն, մարդկանց միջոցով, ապա այսօր՝ կիբերտիրույթում են կատարվում:

«Որևէ դեպքում հանցագործությունների որակական փոփոխությունները չեն կարող ասել, որ բարեփոխումները ձախողել են, ընդհակառակը՝ բարեփոխումները պետք է ձգտեն այս հանցագործությունների որակական փոփոխությունների հետևից»,-ասաց Վարդապետյանը:

Հայտարարելով, որ նոր գործիքներ պետք է տային ոստիկանությանը, որպեսզի նրանք ճիշտ կարողանային պայքարել նոր որակի հանցագործությունների դեմ՝ Խաչատրյանն ասաց. «Թմրամիջոցների տարածման դեմ պայքարելու համար ոչ թե հովերբորդեր գնեիք, այլ մի քիչ ավելի շատ բան սովորացնեիք կիբերհանցագործությունների մասին»:

Պատգամավորը շեշտեց, որ նախորդ տարի Հայաստանում արձանագրվել է խաղամոլության, հանցագործության, թմրամոլության, ինքնասպանությունների թվերի աճ:

«Արդյոք սա չի նշանակում, որ մեր հասարակությունը 2022 թվականին՝ այս իշխանությունների ներքո դեգրադացվել է»,-հարցրեց ընդդիմադիր պատգամավորը:

ՀՀ Գլխավոր դատախազը ասաց, որ ինքը չի կարող քաղաքական հայտարարություններ անել և դրական համարեց պարեկային ծառայության ներդնումը:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ