Ներքին 3 տարի առաջ - 14:26 09-07-2023

Նիկոլյան Հայաստանի ստախոս արդարադատության նախարարը. հայտարարություն

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը միանում է ՀՀ ԲԴԽ նախագահ՝ Կարեն Անդրեասյանի հրաժարականի պահանջին, միաժամանակ պահանջելով՝ ՀՀ արդարադատության նախարար՝ Գրիգոր Մինասյանի հրաժարականը: Այս մասին ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը հայտարարությամբ է հանդես եկել:

Հայտարարությունը ներկայացնենք ստորև.

«Նիկոլյան Հայաստանի ստախոս արդարադատության նախարարը:

07.07.2023 թ-ին Ազատություն TV-ով «Ֆեյսբուքյան ասուլիս» արդարադատության նախարար՝ Գրիգոր Մինասյանի հետ հաղորդմանը բարձրաձայնվել է ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձառնության հարցը, որտեղ նշվում էր, որ տարիներ շարունակ ոտնահարվում են զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց աշխատանքային իրավունքները, մասնավորապես սխալ են հաշվարկվել և հաշվարկվում տրամադրվող ամենամյա արձակուրդի օրերի քանակը` աշխատանքային օրերի փոխարեն տրամադրելով օրացույցային օրերով, այդ խնդիրը վերաբերում է նաև քրեակատարողական ծառայողներին։ Այդ իրավախախտումը արձանագրվել է ՄԻՊ-ի, Հանրային խորհուրդի, ինչպես նաև վարչական դատարանի բազմաթիվ դատավորների կողմից, ինչի հետևանքով ծանրաբեռնվուն են դատարանները և ավելանում հարկատուների բեռը, հարցնելով՝ Գ. Մինասյանին, որ իրազեկված լինելով վերոնշյալ իրավախախտումների մասով արդյո՞ք դուք չեք դրսեվորում հանցավոր անգործությունը։

Արդարադատության նախարարը այսօրվա իշխանությանը բնորոշ ոճով պատասխանել է, որ իբրև ըստ էության ծանոթ չէ այդ խնդրին ու չի հիշում, որ որևէ բողոք ստացած լինի այդ մասով:

Հարկ ենք համարում արձանագրել, որ վերջինս ծանոթ է զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց վերոնշյալ աշխատանքային իրավախախտումների խնդրին, քանի որ նախաձեռնության համակարգող՝ Էդգար Հովհաննիսյանը էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով, դեռևս 07.06.2023 թ. թիվ 833404 համարի հարցումով, ինչպես նաև Գ. Մինասյանի պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով անձամբ իրազեկել է վերջինիս վերոնշյալ իրավախախտումների մասին, սկակայն արդարադատության նախարարը, ըստ ամենայնիվ, նախընտրում է ստել, վայելել պաշտոնը և պարգևավճարները, իր լիազորությունների շրջանակում հարցին լուծում տալու փոխարեն, ըստ էության թքած ունենալով իր ֆունկցիոնալ պարտականությունների և ծառայողների Սահմանադրական իրավունքների վրա:

Հանրությունը իրազեկված է ԲԴԽ նախագահ՝Կ. Անդրեասյանի և արդարադատության նախարար՝ Գ. Մինասյանի անբարոյական գործելավոճի մասին ու այն, որ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանները պահանջում են Կարեն Անդրեասյանի հրաժարականը, ուստի՝ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը միանում է ՀՀ ԲԴԽ նախագահ՝ Կարեն Անդրեասյանի հրաժարականի պահանջին, միաժամանակ պահանջելով՝ ՀՀ արդարադատության նախարար՝ Գրիգոր Մինասյանի հրաժարականը»:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից