Երևան +17°
Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 16:57 04-04-2024

Հայաստանի կառավարիչը տիեզերական մասշտաբի ստախոս է․ Սերժ Սարգսյան

Արհավիրքն իր իշխանության գալն էր, արհավիրքը գլխավոր բանակցողի փոփոխությունն էր, իսկ մնացած ողբերգությունները՝ Արցախի հայաթափում, կապիտուլյացիա, Հայաստանի ստորացուցիչ վիճակ, դրանք ընդամենը այդ արհավիրքի հետևանքներն են։ Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն մտքին, թե ինքը որտեղի՞ց գիտեր մոտալուտ արհավիրքի մասին և եթե գիտեր, ինչո՞ւ իրեն և ժողովրդին չի զգուշացրել, փոխարենը կենցաղային բնույթի հարցերով է դիմել իրեն․ «Հայաստանի կառավարիչը տիեզերական մասշտաբի ստախոս է։ Նա զրպարտել է ինձ այն առումով, թե ես իրեն ինչ-որ կենցաղային հարցերով նամակներ եմ հղել, բայց իմ աշխատակազմի ղեկավարը միանգամից հերքել և պահանջել է, որ հրապարակեն այդ նամակները, պարզ է, որ ոչինչ տեղի չունեցավ, որովհետև այդպիսի բան տեղի չէր ունեցել»։

Այնուհետև Սերժ Սարգսյանը բերեց օրինակներ՝ ցույց տալով՝ արդյոք զգուշացրե՞լ է ռազմական գործողությունների մասին, թե՝ ոչ։

«Առաջին անգամ ապրիլի 17-ին և՛ ինքը, և՛ մեր ժողովուրդը զգուշացվել են, երբ ես ընտրվում էի վարչապետ, երբ ես ասացի, որ բանակցային գործընթացը կանգ է առել։ Ակնհայտ է, որ դրանից հետո բացատրեցի, թե ինչումն է խնդիրը։ Իրենց սկզբից ոնց որ չնկատեցին, հետո սկսեցին այդ բառերը կտրելով կոնտեքստից, այդ բառերը որպես ապացույց բերել՝ բանակցությունների ձախողման։ Հետո 44-օրյա պատերազմից հետո սկսեցին կուրծք ծեծել, թե բա տեսեք, ասել էր, որ ռազմական գործողություններ են լինելու, որ վատ է լինելու և այլն․ 2 տարի խոսում էին այդ մասին, իսկ հիմա ասում են, որ չենք զգուշացրել։

Երկրորդ անգամ ես անձամբ իրեն եմ զգուշացրել վերջին 30 տարիների ընթացքում տեղի ունեցած մեր միակ հանդիպման ժամանակ, երբ ապրիլի 22-ին «Մարիոթում» ես նրան ասացի, որ ինքը մարտի 1-ի իրադարձություններից դասեր չի քաղել, իսկ բնականաբար, ինքն իր բնույթով շուռ տվեց իմ ասածն ու տարավ այնտեղ, թե ես իբր սպառնում եմ մեր ժողովրդին։ Այն ժամանակ արդեն ինձ համար ակնհայտ էր, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը շատ բարդ էր, իսկ ունենալով այդպիսի ներքաղաքական իրավիճակ, Հայաստանը չէր կարող ունենալ որևէ հաջողություն որևէ ռազմական գործողությունների ժամանակ։

Հաջորդ զգուշացումն ուղիղ խոսքերով արվել էր մայիսի 1-ին, երբ ինքն առաջադրվել էր վարչապետ և մեր խմբակցության պատգամավորներն ասում էին, որ ինքը չի կարող կառավարել, չի կարող լինել Գերագույն գլխավոր հրամանատար, որ դա ունենալու է ողբերգական հետևանքներ, դա էլի ինքը չընկալեց։

Հաջորդ հիշեցումն ուղիղ տեքստով եղել է 2020-ի մարտին, երբ նա Վայոց Ձորում Քովիդը խեղդում էր օղիով բառացի ասաց, որ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն մեզ վախեցնում են պատերազմով, եթե մենք չենք ասել, բա այդ բառերը որտեղի՞ց էր։ Ինչ վերաբերում այն ասածին, որ կար մարդ որ և՛ ինձ հետ էր շփվում և իր հետ էր շփվում․ այո, կար այդպիսի մարդ, բայց, ցավոք, այդ մարդը հիմա չի կարող վկայություն տալ։ Ուղղակի թող նա հիշի այդ մարդուն և նրա քաղաքական թիմին ի՞նչ էր ասում 2019-վերջին 2020-ի սկզբից, ասում էր՝ ամեն ինչ լավ է, մենք ձեր թիկունքին կանգնած ենք, ամեն ինչ նորմալ է լինելու, բանից պարզվեց, որ այդ մարդկանց կանգնել էր, որ թիկունքից հարվածի, և հարվածեց։

Ես անձամբ երբ 2020-ի ամռանը մամլո ասուլիս անցկացրի, ես ասացի, որ արդեն ռազմական գործողություններն ընդհուպ մոտենում են․ էլ զգուշացնելը պոզով-պոչո՞վ է լինում»։

Ամենից շատ դիտված

13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
12:45 Փաշինյանը ստախոս է․ դանիական հեղինակավոր պարբերականը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
12:26 Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում բաց դաս է անցկացնում․ ՈւՂԻՂ
13:46 Յոլյան կենտրոնում բոլորը վախեցած են, նախարարությունը սարսափ է տարածել
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
14:26 Հերթը Հայաստանի տարածքում գործող հանքավայրերինն է․ ադրբեջանական մամուլը գործի է անցել
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին