Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:56 05-05-2022

Երկրի վարչապետը ստախոս է․ Արսեն Ջուլֆալակյան

Այսօր «Դիմադրության» շարժման հանրահավաքին ելույթ ունեցավ նաև հունա-հռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ՔՊ-ական նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը։ Նա մասնավորապես ասել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, մեզ բոլորիս խաբել են․ խաբել են Արցախի հարցում, խաբել են տարածքային ամբողջականության պահպանման հարցում, թռիչքաձև տնտեսություն ապահովելու հարցում, առողջապահության և նույնսիկ իրենց այդքան սիրած ասֆալտի թեմայում։

Խաբել են ինձ անձամբ, երբ խնդրում էին ինձ միանալ իրենց և մասնակցել հզոր և ուժեղ, մեր երազանքների Հայաստանի ստեղծմանը։ Իրականում հայրենասեր մարդիկ նրանց համար միայն գեղեցիկ փաթեթավորում էին, իսկ ներքուստ նրանք վարում էին իրենց ազգակործան քաղաքականությունը։ Այսօր արդեն ապացուցված է․ երկրի վարչապետը ստախոս է։

Մեզ առաջարկում են հաշտության պայմանագրեր Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Բայց ինչի՞ դիմաց։ Մենք ունենք բիզնեսմեն պատգամավորներ, ավելի ճիշտ՝ օլիգարխներ, որոնք գումարներ են խոստանում, այսինքն, առաջարկում են վաճառվել։ Մոռացե՞լ ենք, թե երկու տարի առաջ պատերազմի ժամանակ ի՞նչ էին անում այդ երկու պետությունները։ Էլ չեմ խոսում Ցեղասպանության մասին։

Իմ 6 տարեկան երեխան այստեղ լսել է «Զարթնի՛ր, Լաո» երգը և զգացել բոլորիս միավորող հայրենասիրությունը։ Ինչպե՞ս կարող են մյուսները չզգալ դա, ինչպե՞ս կարող են անտարբեր նայել, ինչպես են մեր երկրի տարածքները փոքրանում, մեր շահերը վաճառում, ինչպես ենք օր օրի վրա կորցնում մեր արժանապատվությունը։

Միացե՛ք։ Սա մեկ անձին իշխանության բերելու խնդիր չէ, քաղաքական ուժի խնդիր չէ։ Ամպագոռգոռ հայտարարություններ արած քաղաքական ուժեր, եկե՛ք, բոլորդ միացե՛ք։ Եկեք միանանք ու հասնենք այս քաղաքական ուժի, ազգակործան վարչապետի իշխանազրկմանը։ Միայն դրանից հետո կարող ենք լինել արժանապատիվ և ստեղծել արժանապատիվ Հայաստան»։

Ամենից շատ դիտված

09:46 Արարատի մարզում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը. shamshyan.com
12:47 Ադրբեջանցիները թալանում ու զվարճանում են օկուպացված Ստեփանակերտի տներում
21:47 «Բոլոլա ա լինելու». աշխատանքից հեռացված վարորդ Ռուստամը միացավ պայքարին
12:21 Չի վախենում, խմած չէ և բարձր է օրենքից. Նիկոլ Փաշինյանի տեսանյութի «մեսիջները»
20:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի շարքերը ստվարանում են. ՈւՂԻՂ
20:36 «ՏաԼույս» երգչախումբն Արցախի ու Հայաստանի օրհներգերով դիմավորեց Բագրատ Սրբազանին
21:59 Տավուշյան պայքարը դժվար է լինելու, բայց պատվաբեր․ անհրաժեշտ է մասնակիցների առավելագույն քանակ
14:11 Մարդիկ սնունդ են բաժանում երթով դեպի Երևան շարժվող Բագրատ Սրբազանին և իր համակիրներին
15:42 Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
00:33 Վաղը քայլերթը դեպի Երևան կշարունակվի Պատարագից հետո