Մամուլ 3 տարի առաջ - 08:43 06-07-2023

Ո՞ր կուսակցության ցուցակն է գլխավորելու Վիկտոր Մնացականյանը․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դեռևս ապրիլին Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը հայտարարել էր, թե ինքը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին:

«Շուտով կհայտարարվեն Երևանի ավագանու ընտրությունները, և ուզում եմ ինձ և մեր մասնագետների թիմին մաղթեք հաջողություն առաջիկա ընտրություններում, ինչպես նաև մեր սիրասուն Երևանի համար այս կարևոր շրջափուլում մեր համատեղ երազանքներն ու քաղաքաշինական իղձերը կյանքի կոչելու դժվարին, պատասխանատու, բայց նաև անչափ հաճելի գործում», - ֆեյսբուքյան իր էջում գրել էր նա:

«Փաստ» թերթի տեղեկություններով, Մնացականյանը ներկայում բավական ինտենսիվ նախապատրաստական աշխատանքներ է կատարում: Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ, արդեն հայտնի է, թե ինչ քաղաքական ուժի ցուցակ է նա գլխավորելու: Մեր տեղեկություններով, կուսակցությունը կոչվում է «Հաղթանակ»»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար