Ուղիղ եթեր
Արմեն Գևորգյանը՝ տհաճ իրավիճակում. օդանավակայանում չեն թողել դուրս գալ երկրից. Ժողովուրդ
copy image url

Արմեն Գևորգյանը՝ տհաճ իրավիճակում. օդանավակայանում չեն թողել դուրս գալ երկրից. Ժողովուրդ

Մամուլ 1 տարի առաջ - 07:58 06-07-2023
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, իշխանությունների «սրտի ընդդիմադիր» Արմեն Գեւորգյանն օրերս անհարմար եւ տհաճ իրավիճակում է հայտնվել:

Ինչպես հայտնի է, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը հուլիսի 3-6-ը գործուղվել էր Լեհաստան: Պատվիրակության կազմում են եղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը եւ Արման Եղոյանը: Պատվիրակության կազմում ընդդիմադիրներից ընդգրկված է եղել միայն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը, որը, ինչպես հայտնի է, ՔՊ-ականների սիրելի ընդդիմադիրներից է. վերջինս, կարծես, ընդամենը թվացյալ ընդդիմադիր լինի, մշտապես խուսափում է սուր քննադատել իշխանություններին, թերեւս սրա համար էլ դարձել է ՔՊ-ականների սիրելի ընդդիմադիրը, բավականին հաճախ էլ գործուղումների է մեկնում իշխող ֆրակցիայի պատգամավորների հետ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հուլիսի 3-ին օդանավակայանում պատգամավոր Գեւորգյանին չեն թողել դուրս գալ երկրից: Այսինքն՝ ԱԺ նախագահը կազմել է պատվիրակություն, ստորագրել փաստաթղթեր, պետբյուջեից վճարվել են ճանապարհածախսի, ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի եւ գիշերավարձի համար, սակայն ուժային կառույցները թույլ չեն տվել Գեւորգյանին դուրս գալ երկրից:

ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց, որ ընդդիմադիր պատգամավորը պատվիրակության հետ չի մեկնել Լեհաստան։ «Արմեն Գեւորգյանը պետք է մեզ հետ Լեհաստան գար, սակայն վերջին պահին օդանավակայանում նրա ելքը փակ էր, այդ պատճառով չի կարողացել մեկնել Լեհաստան, բայց մինչ այդ մեզ հավաստիացրել էին, որ որեւէ խնդիր չի լինելու, դրա համար նա ընդգրկվել էր պատվիրակության կազմում »,-ասաց Խաչատրյանը:

ԱԺ նախագահի խոսնակից հետաքրքվեցինք նաեւ՝ արդյոք ընդդիմադիր այլ պատգամավորների առաջարկել են մեկնել Լեհաստան, Խաչատրյանը պարզաբանեց. «Որեւէ մեկին չի առաջարկվել, որ նրանք էլ հրաժարվել են»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

11:05 Доброцен-ը խաբո՞ւմ է հաճախորդներին. ահազանգ՝ խարդախության մասին
21:57 Մոսկվայում ձերբակալվել է Ադրբեջանի ամենահեղինակավոր օրենքով գողերից մեկը
23:57 Թիվ մեկ օրակարգը պետք է լինի սեփական ինքնիշխանության վերականգնումը, այնինչ ավելի «կարևոր» է Վեհափառին ավազանի անունով անարգելը
16:40 Տաշիրի համայնքապետարանի աշխատակիցներին ստիպողաբար երթի չեն տանում. ՔՊ-ի խոսափողը ստում է
07:24 Տրանսպորտի համար չվճարելու պատիժը շատ խիստ է լինելու. Ժողովուրդ
22:43 Հանուն ապրելու իրենք են կռվում, իսկ հայը` հանուն Հայրենիքի ու մուսուլմանացման չգնալու. լրագրող
23:23 Հայտնաբերվել է ձերբակալվածի մարմինը․ նա կասկածվում էր անչափահասի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ
22:35 Ալիևի կոշիկ լիզողի թիրախում բոլորս ենք՝ սկսած խեղճուկրակ Կիմա տատից՝ մինչև աշխարհի ամենահարուստ հայ Սամվել Կարապետյանը
22:50 Երևան-Իջևան ավտոճանապարհին 18-ամյա վարորդը «GEELY» էլեկտրոմոբիլով բախվել է հողաթմբերին
23:46 Ե՞րբ է մեր պնդաճակատների գլուխը մտնելու, որ Հայկական բանակը ծնվել է ոչ թե 1992 թ. հունվարի 28-ին, այլ հազարամյակներ առաջ