Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 17:54 04-07-2023

Ֆրանսիայում տուժե՞լ են արդյոք ՀՀ քաղաքացիներ. ԱԳՆ-ի արարատյան լռությունը

Ֆրանսիական Նանտեր բնակավայրում 17-ամյա տղայի սպանության դեմ բողոքի ցույցերի և զանգվածային անկարգությունների ֆոնին բազմաթիվ երկրներ իրենց քաղաքացիներին կոչ են անում չմեկնել Ֆրանսիա։

Հունիսի 27-ից՝ 17-ամյա Նաելի սպանությունից հետո, ցուցարարները հրկիզում են վարչական շենքերը, ոստիկանական կոմիսարիատներն ու դպրոցները։ Իշխանությունները մոբիլիզացրել են ոստիկանության տասնյակ հազարավոտ աշխատակիցների, տասնյակ ոստիկաններ և քաղաքացիներ վիրավորվել են։

Oragir.News-ը ՀՀ ԱԳՆ-ից հետաքրքրվեց, թե արդյոք Ֆրանսիայում տեղի ունեցող ցույցերի ընթացքում տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ կա՞ն, թե՞ ոչ, ինչպես նաև հնարավո՞ր է՝ Հայաստանն էլ կոչ անի իր քաղաքացիներին չմեկնել Ֆրանսիա։

ԱԳՆ մամուլի ծառայությունից խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։ Ըստ երևույթին՝ ԱԳՆ-ն որևէ տվյալի չի տիրապետում, այդ իսկ պատճառով էլ գրավոր հարցում են պահանջում, այլապես տվյալներ ունենալու դեպքում կարող էին դրական կամ բացասական պատասխան տալ։

Հիշեցնենք, որ 17-ամյա Նաելը սպանվել էր հունիսի 27-ին։ Ոստիկանությունից հայտնել էին, որ պատանին մեքենա վարելիս հրաժարվել է կատարել նրանց պահանջները և ինքնության ստուգում անցնել՝ հեռանալով կարմիր լուսացույցի տակ, ինչից հետո ոստիկանը հրազեն է կիրառել։ Տղայի վրա կրակած ոստիկանը հեռացվել է աշխատանքից և գտվում է կալանքի տակ, հարուցվել է քրեական գործ։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար