ԱԳՆ. Ղազախստանի դեպքերից տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ չկան
Ղազախստանում Հայաստանի դեսպանատան տվյալներով՝ Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով տուժածների թվում այս պահին ՀՀ քաղաքացիներ չկան։ Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։