Ներքին 3 տարի առաջ - 18:11 22-06-2023

Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին

Հունիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն պատերազմից տուժած ընտանիքներին» ծրագրի շրջանակներում արցախյան 44-օրյա պատերազմի և Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ոտնձգությունների հետևանքով զոհված, գերեվարված զինծառայողների ընտանիքների անդամներին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Հանդիպման սկզբում Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթք բարձրացրեց հայրենյաց քաջարի պաշտպանների հոգիների խաղաղության համար։ Այնուհետև ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը Մասյացոտն թեմի հոգևոր դասի հետ համագործակցաբար նյութական, բարոյական ու հոգեխնամ աջակցություն են ցուցաբերում որդեկորույս ընտանիքներին։

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել ինչպես Արարատի, այնպես էլ Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերում, որի շրջանակներում աջակցություն կտրամադրվի 50 ընտանիքների։

Հայոց Հայրապետը, սրտակցություն հայտնելով որդեկորույս ընտանիքներին, իր խոնարհումը բերեց քաջարի նահատակներին, ովքեր հանուն հայրենիքի գոյատևման ընծայաբերեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը։ Այս առնչությամբ Հայոց Հովվապետը նշեց, որ հերոս զավակների քաջության օրինակն առաջնորդելու է հայորդիներին քաջարի ոգով շարունակելու տեր լինել իրենց երկրին, ազատ ու անկախ ապրելու իրավունքին։

Վերջում, ի պատասխան զոհված զինծառայողների ընտանիքների անդամների հարցերի, Նորին Սրբությունն անդրադարձավ պատերազմում անհայտ կորած զինվորականների հայտնաբերման և ռազմագերիների վերադարձման ուղղությամբ Հայ Եկեղեցու կողմից կատարված ու կատարվող աշխատանքներին»։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա