Ներքին 2 տարի առաջ - 22:18 04-07-2024

Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի երիտասարդ ուխտավորներին

Հուլիսի 4-ինՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի երիտասարդ ուխտավորներին՝ առաջնորդությամբ Վաշինգտոն նահանգի Սիեթլի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Վազգեն քահանա Բոյաջյանի։

Հանդիպմանը Տեր Վազգենը Նորին Սրբությանը ներկայացրեց ուխտավոր հայորդիներին, ովքեր Հայաստանում իրենց առաքելության շրջանակներում, համագործակցությամբ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) գրասենյակի, իրականացնում են անգլերենի դասընթացներ արցախցի երիտասարդների համար։

Հայոց Հայրապետը, իր օրհնությունը բաշխելով երիտասարդներին, գնահատեց արցախահայությանն ուղղված բարեսիրական ծրագրին վերջիններիս կամավոր մասնակցությունը։

Հայոց Հայրապետը հորդորեց ամերիկահայ երիտասարդներին, իբրև ազգի արժանավոր զավակներ, մշտապես իրենց կարողություններն ու հմտությունները ի սպաս դնել հանուն հայրենիքի շենացման և Եկեղեցու պայծառության։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում