Ներքին 3 տարի առաջ - 11:59 21-06-2023

Խուճապի մատնվելու պատճառներ չկան. պետնախարար

Թեև մենք շրջափակման մեջ ենք գտնվում 2022-ի դեկտեմբերից, այդուհանդերձ, այդ ընթացքում ունենալով շատ քիչ հնարավորություններ, մենք կարողացել ենք բարելավել մեր պարենային անվտանգության մակարդակը, այդ պատճառով հիմա ունենք դիմադրողականության ավելի մեծ աստիճան: Այս մասին նախօրեին կայացած խորհրդակցության ժամանակ նշել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

«Խուճապի մատնվելու պատճառներ չկան: Իհարկե, այս կմ այն ապրանքատեսակի մասով ունենալու ենք պակասի զգացում, արդեն ունենք շաքարավազի ու ձեթի խնդիր, ունենք կրիտիկական պհերի համար նախատեսված հնարավորություններ, սակայն դրանց օգտագործմանը հիմա մենք չենք դիմի: Այլուրի եւ այլ առաջին անհրաժեշտության ապրանքների մասով ունենք որոշակի բավարար վիճակ, հետագայում խնդիրներ առաջանալու դեպքում մենք կփորձենք կարգավորել մեր հացվելյալ ներքին հնարավորությունները հաշվի առնելով:

Ունենք վառելիքի խնդիր, որը պետք է օգտագործենք խիստ անհրաժեշտության դեպքում եւ խնայողաբար: Այդ նպատակով պետական համակարգի կողմից վառելիքի օգտագործումը հասցրել ենք գրեթե զրոյական ցուցանիշի: Փորձելու ենք կազմակերպել հասարակական տրանսպորտի աշխատանքը եւ գյուղատնտեսական աշխատանքները:

Ֆիզիկական անձանց վառելիք տրամադրվում է հիմնականում առողջական խնդիրների հետ կապված հարցերի կարգավորման համար՝ յուրաքանչյուր անհատական դեպք ենթարկելով առանձին ուսումնասիրության: Այդ առումով քաղաքացիներին խնդրում եմ ավելորդ դիմումներով, հորինված պատճառաբանություններով ու միջնորդություններով չծանրաբեռնել պետական մարմիններին: Վառելիքն օգտագործվելու է խիստ ծայրահեղ դեպքերում՝ ըստ առանջնահերթությունները»,-ասաց պետնախարարը:

Նա նշեց, որ վերջին օրերին քաղաքացիներին բաժանվել էր կտրոններ առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելու համար եւ դրանց մատակարարումը պետք է իրականացվեր հումանիտար բեռնափոխադրումների միջոցով. «Սակայն բեռնափոխադրումների դադարեցման պատճառով մենք հիմա ունենալու ենք տրամադրված կտրոնները սպասարկելու օբյեկտիվ խնդիր»,-ասել է նա:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը