Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:39 19-06-2023

Հակակարկտային կայանները չեն աշխատել․ բերքի 70-80 տոկոսը վնասվել է

Այս տարի հիմնական կարկտահարությունը եղել է Շիրակի և Սյունիքի մարզերում, շատ մեծ ցանքատարածություններ են շարքից դուրս եկել, այգիներ և տնամերձ այգիներ են վնասվել։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց գյուղատնտես Հարություն Մնացականյանը՝ խոսելով վերջին շաբաթում հանրապետությունում տեղացած կարկուտից և դրա հետևանքով առաջացած վնասից։

Գյուղատնտեսը հավելեց, որ մատնանշված հատվածներում բերքի 70-80 տոկոսը շարքից դուրս է եկել։ Խոսելով կոնկրետ մշակաբույսերի վնասումից՝ գյուղատնտեսն ասաց․ «Վնասվել են կոնկրետ ցորենը, գարին և տնամերձ այգիները»։

Հետաքրքրվեցինք գյուղատնտեսից, իսկ հնարավո՞ր է՝ հետագայում կարկտահարված բույսը խոնավության և ջերմության պայմաններում վերականգնվի, պատասխանեց. «Ոչ մի տարբերակ չունի բույսը վերականգնվելու, կարկուտի վնասածը վնասված է։ Եթե պտուղը հասունացած էլ չլինի, երբ կարկուտը խփում է, վնասում է, արդեն ապրանքային տեսքից ընկնում է և ոչ ապրանքային տեսքով ապրանքը իրացնելն էլ անհնար բան է կամ էլ շատ էժան պետք է վաճառեն, որ գնորդ լինի»։

Հարցին, թե նման իրավիճակում ինչ պետք է անի խեղճ գյուղացին, որ կարողանա այս փորձությունն էլ հաղթահարել, ասաց. «Դա գյուղացին չի անելու, դա պետության գործառույթն է, կարկուտի դեմ գյուղացին բացարձակ անզոր է։ Պետք է հակակարկտային կայաններ լինեն, եթե այգիներ են հիմնում, հակակարկտային ցանցեր ունենան, իսկ դաշտերում բացարձակ որևէ տարբերակ չկա, որովհետև ցորենի դաշտերում հնարավոր չի հակակարկտային ցանցեր տեղադրել, այստեղ մնում է միայն ապահովագրության տարբերակը, որ գյուղացին ապահովագրի իր դաշտերը և ապահովագրավճար ստանա, գոնե կատարած ծախսը փակի, եկամուտ էլի չստանա»։

Գյուղատնտեսը նշեց, որ գյուղացիների շատ փոքր տոկոսն է ապահովագրում իր աշխատանքը, դա կապված է տարբեր պատճառների հետ. «Դա կապված է հիմնականում և ապահովագրական արժեքի, և գյուղացու թերահավատության հետ դեպի այդ կազմակերպությունները, ինչպես նաև ինֆորմացիայի բացի հետ։ Գյուղացիները շատ չնչին ինֆորմացիա ունեն ապահովագրության այս ոլորտի, համակարգի մասին»։

Գյուղատնտեսն ընդգծեց, որ ապահովագրական ընկերությունների լավ աշխատանքի դեպքում ստեղծված իրավիճակից սա միակ լուծումն է լինելու։

Մնացականյանն ասաց նաև, որ ապահովագրական ընկերությունների համար սա շատ մեծ ռիսկեր է իր մեջ ներառում, ինչի համար պետք է պետությունը որոշակի սուբսիդիաներ տրամադրի այդ ընկերություններին։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
21:47 Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. Հետք
21:34 Կրակոցներ, ենթադրյալ սպառնալիքներ և ամուսնալուծություն․ նոր մանրամասներ Ջիգանի ու Սամոյլովայի շուրջ
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան