Ներքին 6 ամիս առաջ - 13:17 23-12-2025

Եկել է հպարտ քաղաքացու գրպանը մտնելու ժամանակը․ արևային կայանները պետականացվում են

Շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է կառավարության օրակարգ մտցնել Հայաստանում տեղադրված մասնավոր արևային պանելների մասնակի պետականացման նախագիծ, ինչը ենթադրում է, որ քաղաքացին չի կարող այլևս պահել իր կուտակած էներգիան։

Քանի որ արևային էներգիա արտադրող քաղաքացիներն ամռանը քիչ, իսկ ձմռանը շատ են էներգիա սպառնում, իսկ արտադրության պրոցեսը ճիշտ հակառակն է, ստացվում է՝ փոփոխություններից հետո «պետականացված» ՀԷՑ-ը՝ Ռոմանոս Պետրոսյանի ժամանակավոր առաջնորդությամբ, քաղաքացու կուտակածը շատ էժան գնելու է, իսկ ձմռանը՝ շատ ավելի թանկ վաճառելու նույն քաղաքացուն։ Արդյունքում՝ քաղաքացին մնում է խաբված՝ նույն պետության կողմից, քանի որ ժամանակին նա արևային էներգիա արտադրելու համար խոշոր գումար էր ծախսել՝ ակնկալելով, որ դրա փոխարեն տևական ժամանակ էլեկտրաէներգիայի համար այլևս չի վճարելու, արտադրած էներգիան էլ վաճառելու է։

Oragir.News-ը արևային վահանակներ տեղադրող ընկերություններից փորձեց ճշտել, թե ի՞նչ է սպասվում այս փոփոխությունների ընդունումից հետո։ Արդյոք սա չի՞ նշանակում՝ մտնել քաղաքացու գրպանը՝ պարտադրելով մեկ ամսում սպառել կուտակված էներգիան, ինչը գործնականում անհնար է, հետևաբար՝ մնացորդը էժան գնով վաճառել։

Արևային վահանակներ տեղադրող Freenergy ընկերության աշխատակիցը Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ իրականում պետությունը չի վերցնում այդ գումարը, քաղաքացին կարող է այն վաճառել պետությանը՝ փաստացի հաստատելով, որ ոլորտում նման փոփոխություններ են սպասվում։

«Մինչև այսօր այդպես է եղել․ հաճախորդը, եթե կուտակել է լրացուցիչ կիլովատ, ցանկության դեպքում կարող է վաճառել ՀԷՑ-ին։ ՀԷՑ-ը տարեկան սակագին է սահմանում, և այդ սակագնով էլ կարող են հաճախորդից էլեկտրաէներգիա գնել»,- ասաց ընկերության աշխատակիցը՝ խոստանալով խորհրդակցել ընկերության ինժեների հետ և հավելյալ տեղեկատվություն տրամադրել։

Այնուհետև, երբ երկրորդ անգամ զանգահարեցինք՝ աշխատակիցը ներողություն խնդրեց՝ ասելով, որ չեն կարող մեզ օգնել․ «Գուցե ուրիշ կազմակերպությունները կարողանան ձեր հարցերին պատասխանել»։

Փորձեցինք այլ ընկերություններից տեղեկատվություն ստանալ, բայց ապարդյուն։

Oragir.News-ը խնդրի հետ կապված փորձեց պարզաբանում ստանալ քաղաքացի Մայիս Տոնիկյանից, ով մի քանի տարի է, ինչ արևային պանելներով է էներգիա ստանում։

«Մենք էլ ենք լսել նման ինֆորմացիա։ Չգիտեմ՝ որքանով է ստույգ։ Եթե էդպես վարվեն, մարդկանց մեծ վնաս կհասցնեն։ Ո՞րն է իմ օգուտը էդ դեպքում։ Իմ նման հարյուրավոր մարդիկ կան։ Ես չեմ չարչարվել, էներգիա կուտակել, որ իմ փոխարեն ինչ-որ մեկը որոշի՝ ինչ անեմ, ոնց վարվեմ»,- ասաց նա։

Նշենք, որ արևային պանելների մասնակի պետականացման նախագիծը վերաբերում փոքր հիմնարկներին ու անհատներին պատկանող պանելներին, իսկ շուկայի «խոշոր ձկները» հավանաբար դուրս են մնացել պատկան մարմինների ուշադրությունից։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան