Ներքին 3 տարի առաջ - 09:20 17-06-2023

Տաթևի վանքին հարակից տարածքում «Ford»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, սահել ձորը և բախվել ծառին

Հունիսի 17-ին, ժամը 06:40-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթևի վանքին հարակից տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Ford» մակնիշի ավտոմեքենան սահել է ձորը, տուժածներ չկա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Ford» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Բ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 3 մետր), սահել ձորը և բախվել ծառին:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված և մոտ 8 կմ քարշակելով տեղափոխել Աղվանիի հենակետ:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը