Մամուլ 3 տարի առաջ - 08:42 17-06-2023

Հանձնաժողովն անդարդ գլուխը ցավի տակ չի դնում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Երկուշաբթի՝ հունիսի 19-ին Բարձրագույն դատական խորհրդի նիստում կքննվի սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանին, վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը: Դատավորները «մեղադրվում են» նրանում, որ 2009 թվականին կայացված նրանց դատական ակտերը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2019 թվականի վճռի համաձայն, հանգեցրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտմանը։

Եվ ահա, այս վարույթի մասնակից դատավորներից մեկն օրերս դիմել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ բարձրացնելով երկու կարևոր հարց.

1) հանձնաժողովին առաջարկվել էր պարզել, թե ի՞նչ սկզբունքով է արդարադատության նախարարն ընտրում այն դատավորներին, որոնց նկատմամբ ՄԻԵԴ վճիռների հիմքով արդեն իսկ վարույթ է հարուցել կամ պատրաստվում է հարուցել, քանի որ կան խախտում թույլ տված մի քանի տասնյակ դատավորներ,
2) արդյո՞ք վարույթ հարուցող արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի և գործը քննող ԲԴԽ-ի նախագահ Կարեն Անդրեասյանի ընկերական, գաղափարական և բիզնես կապերը կոռուպցիոն առումով ռիսկային չեն և չեն հանգեցնում շահերի բախման:
Հանձնաժողովը պատասխանել է, որ բարձրացված հարցերն իր իրավասության սահմաններից դուրս են, և մերժել է վարույթ հարուցելը, մինչդեռ վարույթ հարուցելու դեպքում բարձրացված առաջին հարցի կապակցությամբ հանձնաժողովը, համաձայն «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի, արդարադատության նախարարությունից կարող էր պահանջել և ստանալ հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող ցանկացած նյութ, փաստաթուղթ կամ տեղեկություն և, ստանալով հարցի պատասխանը, քննել և լուծել շահերի բախման վերաբերյալ դիմումը, իսկ բարձրացված երկրորդ հարցի կապակցությամբ հանձնաժողովը ներկայացված և մամուլում առկա բազմաթիվ ապացույցների հիման վրա պարզապես պարտավոր էր փաստել, որ Մինասյանն ու Անդրեասյանը գործում են շահերի բախման իրավիճակում:

Սակայն, ի վերջո, հանձնաժողովում պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ սույն տարվա նոյեմբերին իր առաքելությունն ավարտող Հայկուհի Հարությունյանը և նրա գործընկերները որոշեցին իրենց անդարդ գլուխը չդնել ցավի տակ՝ հնարավորություն տալով նույն գործով երկու մտերիմ ընկերներից մեկին լինել դատախազ, մյուսին՝ դատավոր, արդարադատության նախարարի համար էլ կանաչ լույս վառեցին՝ այսուհետ ևս օրենքն ընտրովի կիրառելու և իշխանությանն անհաճո դատավորներին պատժելու գործընթացը շարունակելու համար»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
20:48 Ճոռոմ հայտարարություններ՝ բռնության դեմ պայքարի մասին, բայց դատաբժիշկ չկա
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը