Գյումրիի թարմացված տրանսպորտն ու հին խնդիրները

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:19 15-06-2023
Այս տարվա սուբվենցիոն փաթեթում Գյումրին դարձյալ ուղևորատար տրանսպորտի համալրմանն ուղղված ծրագիր է ներկայացրել։ Ներքաղաքային երթուղիներից երեքում սպասարկումն իրականացվում է հին միկրոավտոբուսներով։ Ներքաղաքային տրանսպորտում նախատեսվում է նաև էլեկտրական ավտոբուսների շահագործում։ Մեկնարկի ժամկետներ հստակ չկան, այն կախված է սուբվենցիոն ծրագրի հաստատումից։

Նշենք միայն, որ մինչ այդ ձեռք բերված նոր միկրոավտոբուսները սպասարկում են 5 երթուղիներ։

Իսկ ընդհանուր՝ Գյումրիում 9-ի փոխարեն այժմ գործում է 7 երթուղի, դրանք պակասել են ուղեգիծը երկարացնելու հաշվին:

Գյումրիի տրանսպորտային ցանցը թարմացվում է, բայց խնդիրները նույնն են մնում։ Այսինքն՝ էլի անվերջ ձգվող և կանգառը իրենց հարմարեցնող ուղևորներ ու շատ դեպքերում անբարյացակամ վարորդներ։

Ամենից շատ դիտված