Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:30 15-06-2023

Դիրքերում գտնվող տղաներին «պավեսդկաներ» են գալիս

«Դիրքերում կանգնած տղաներին «պավեսդկաներ» են գալիս»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը։

«Ուզում եմ՝ բոլորն իմանան, որ «Խաչակիրները» դիրքերում են, տարբեր դիրքերում են։ Երբ նրանք դիրքեր են բարձրանում, նշանակում է, որ Պաշտպանության նախարարության հրամանի ներքո են՝ գրանցված, օրինական։ Երբ մարդը բարձրանում է դիրքեր, իսկ իրեն «պավեսդկան» է գալիս, ընտանիքի անդամները չգիտեն՝ փոստարարինչ նամակ է տալիս, չգիտի՝ մեջն ինչ է գրված, մարդը կարա մտածի՝ իր տղու մահվան թուղթն են բերել, որովհետև իրենք գիտեն, թե իրենց տղան որտեղ է կանգնած։ Ի՞նչ անենք, կտրտե՞նք մեր զորքին, որ բոլոր տեղերին հերիքի։ Անլուրջ է, մեր զինկոմիսարիատները վատ են աշխատում, համակարգիչ չունե՞ն, որ գրված լինի՝ ովքեր են դիրքերում։ Կապ չունի՝ մարդը դիրքերում է, հիվանդանոցում է, 3000 թիվ է դրված, իրենք էլ այնքան որ 3000 «պավեսդկա» ուղարկեն»։

Նա ընդգծեց, որ խոսքը մեկ հոգու մասին չէ, շատերն են նույն իրավիճակում։ Պողոսյանը նաև վստահեցրեց, որ տարբեր դիրքերում կամավորականներ ունեն, որոնք «մինչև վերջ կանգնելու են»։

«Մեր տղաները շատ ամուր կանգնած են, ովքեր ասում են, թե դիրքերում վիճակը վատ է, մի հավատացեք, այս անգամ հանկարծ, որ մի բան սկսվի՝ սատկացնելով առաջ ենք գնալու»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

19:37 Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
17:37 Արեց հնարավորն ու անհնարը. Լիանա Վանոյանի շնորհակալությունը ջրասուզակ Վահե Մելքոնյանին
19:00 Պապ թագավորը չէ խնդիրը, այլ Ամիրյանը․ դա Ադրբեջանը չէր կարող ընդունել
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
19:44 Երևանում կորած չինացի աղջկան գտել են
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց
22:20 Հայ դատի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական միջոցառմանը

Ձեզ գուցե հետաքրքրի