copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:31 18-08-2021

Ստեղծված մարտավարական իրադրությունում ԶՈՒ-երը կանգնած են իրենց դիրքերում․ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը ԱԺ-ում լրագրողներին հայտնել է, որ փակ խորհրդակցությունում խմբակցության անդամներին ներկայացրել է սահմանային գոտիներում տիրող իրավիճակը։

«Կարող եմ փաստել, որ ստեղծված մարտավարական իրադրությունում ԶՈՒ-երը կանգնած են իրենց դիրքերում։ Հակառակորդի կողմից մի շարք սադրիչ գործողություններին տալիս են արժանի պատասխան։ Հանրության շրջանում տարածված է,թե մենք ունենում ենք կորուստներ, իսկ հակառակորդը՝ ոչ, դա այդպես չէ։ Հակառակորդը նույնպես ունի կորուստներ մարդկային, ինչպես անվերադարձ, այնպես էլ՝ սանիտարական։ Մենք վերահսկում ենք մեր սահմանները»,- հայտարարեց Ասրյանը։

Անդրադառնալով վերջին օրերին հակառակորդի ՀՀ սահմանի տարբեր ուղղություններով կրակոցներին, ԳՇ պետի տեղակալն ասաց՝ «հակառակորդը մնում է հակառակորդ»։ Այդ առումով, ըստ նրա սկզբունքի՝ ցանկացած պետության համար հակառակորդ պետությունը փորձելու է տարբեր միջոցներով ճնշում գործադրել դիմակայող պետության բանակի սահամանային ուժերի վրա։

«Ադրբեջանը փորձում է տարբեր միջոցներով ճնշել մեզ, բայց դա նրան չի հաջողվում։ Ներկայացվել են Վարդենսի, Շորժայի ուղղությամբ, նաև հրապարակում կա Սև լճի շրջանում։ Խոսքը անմիջապես Սև լճի տարածին չի վերաբերում, դեպի հարավ ուղղությամբ է հակառակորդը փորձել մոտենալ։ Զինծառայողների մարտական ծառայության ճիշտ իրականացման պարգայում կրակ է բացվել և հակառակորդը հետ է քաշվել»։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի՝ տարածքների հավակնության մասին հայտարարությանը, ապա Ասրյանն արձագանքեց.

«Ադրբեջանի նախագահը կարող է հայտարարել այն, ինչ ինքը կամենում է, բայց դա իրականությանը չի համապատասխանում։ Դա խեղաթյուրված պատմություն է, որը մեզ համար հիմք չէ։ Նրա հայտարարություններն ավելի է բարձրացնում մեր զգոնությունը։ Իր քաղաքական հայտարարության ներքո մեր դիրքերում պատրաստ ենք հետ մղելու նրա ցանկացած կազմակերպված, սադրիչ գործողությունը»։