Երևան +12°
copy image url
Միտք Ներքին 11 ամիս առաջ - 15:52 15-06-2023

Պատվի կոդեքսի ոչնչացումը ներկայիս Հայաստանում․ Դանիելյան

Ամենավատ բանն, ինչը տեղի է ունեցել 2018 թվականից հետո, դա Պատվի Կոդեքսի պարզագույն սկզբունքների վերացումն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Ստեփան Դանիելյանը։

«Պատվի Կոդեքսի ոչնչացումը ներկայիս Հայաստանում

Ամենավատ բանն, ինչը տեղի է ունեցել 2018 թվականից հետո, դա Պատվի Կոդեքսի պարզագույն սկզբունքների վերացումն է: Եթե չկա պատվի կոդեքս, ապա օրենքները վերածվում են զուտ բանաձևերի, իրական կյանքի հետ քիչ առնչություն ունեցող:

Ցանկացած կայուն հասարակություն կամ ավելին՝ մարդկանց խմբեր, որոնք հավակնում են դառնալ հասարակություն, չեն կարող գոյատևել կամ անգամ ձևավորվել որպես այդպիսին, եթե չկա Պատվի Կոդեքս:

Օրինակ, միջնադարի ասպետների հիմնական կոդեքսը.

. արհամարհիր լավ գործերի համար նյութական փոխհատուցումը,
. հարգիր կանանց, պաշտպանիր թույլերին ու անպաշտպաններին, օգնիր այրիներին ու որբերին,
. մի փախչիր թշնամուց,
. մի վախեցիր հավասար ուժերով հակառակորդի հետ մենամարտելուց,
. Աստծուց վախեցիր և Եկեղեցու ուխտերը պահիր:

----------
Բրիտանիայում կան չգրված օրենքներ: Ջենթլմենի կոդեքի մեջ են մտնում, օրինակ.

. փող մի վերցրու ընկերոջից, բացառությամբ ծայրահեղ կարիքի դեպքերից,
.փոխառված գումարը պատվի պարտք է, որը պետք է շուտափույթ մարվի,
.ազնիվ մարդը ստանձնում է մահացած ծնողների, եղբայրների, քույրերի կամ չափահաս երեխայի պարտքերը,
.մի կորցրու ինքնատիրապետումդ, մի դրսևորիր զայրույթ, վախ, ատելություն, ամոթ, հուզմունք և զվարճանք հասարակական վայրերում,
.մի շոյիր անծանոթ մարդկանց մեջքը և մի դիպչիր անծանոթ կանանց:
. մի օգտվիր ուրիշի անօգնականությունից, կամ անտեղյակությունից և թույլ մի տուրլ, որ մեկ այլ ջենտլմեն օգտվի քեզնից:

---------
Կարող ենք բերել չեչենների սարերի պատվի կոդեքսից՝ Կոնախալլայից օրինակներ.

. կյանքի հիմնական նպատակն ու իմաստը ժողովրդին (Քամին), Հայրենիքին (Դայմոհքին) ծառայելն է։ Ժողովրդի և հայրենիքի շահերը ավելի բարձր են, քան իր ցեղի, տոհմի շահերը,
. արդար պատերազմում պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելիս մահը գերադասելի է, քան անպատվաբեր ու անարգանք ապրելը,

. հայրենիքին ծառայելիս իրավունք ունես զբաղվելու ցանկացած տեսակի գործունեությամբ, բացառությամբ նրանցից, որոնք կարող են ստիպել խախտել պատվի կանոնագրքի սկզբունքները կամ կասկածի տակ դնել անձնական արժանապատվությունը,
. պետք է ամեն վայրկյան պատրաստ լինել մահվան, քանի որ այս աշխարհում հավերժական ոչինչ չկա, պետք է հիշել, որ կյանքից թանկ հասկացություններ կան՝ հայրենիք, անձնական արժանապատվություն և պատիվ։ Բայց չպետք է ձգտել մահվան և անհարկի գայթակղեցնել ճակատագիրը, քանի որ կյանքը Բարձրյալի բարձրագույն նվերն է մարդուն,
. կենցաղում, հասարակական գործերում պետք է համեստ լինել, խելքը, քաջությունը, գործերը պետք է գնահատեն առաջին հերթին շրջապատողները։

. պետք է միշտ պատասխանատու լինել խոսքերի ու գործերի համար, միշտ կատարել այլ մարդկանց տված խոսքը և երբեք, նույնիսկ սեփական կյանքի գնով, չխախտել տրված երդումը,
. չպետք է ոտնահարել այլ մարդկանց անձնական արժանապատվությունն ու պատիվը, ինչպես նաև ուրիշի ունեցվածքը, միևնույն ժամանակ պետք է հանդուրժող լինել այլ մարդկանց թուլությունների և սխալների հանդեպ, բայց պահանջկոտ լինել ինքդ քո հանդեպ,

. հարգանքով և ակնածանքով պետք է վերաբերվել կանանց, երբեք, ոչ մի դեպքում թույլ չի տա, որ նրանց վիրավորեն և նվաստացնեն՝ ո՛չ իրեն, ո՛չ ուրիշներին, կնոջ պատիվն ու արժանապատվությունը սուրբ է։
Կան պատվի կոդեքսներ հանցագործ աշխարհում, մաֆիայում:
--------------
Մինչ 2018 թիվը Հայաստանի իշխանական բուրգում կային բազմաթիվ կրիմինալ աշխարհի ներկայացուցիչներ ու փողոցայն դաստիրակությամբ անցած մարդիկ: Այդ միջավայրում կար Պատվի Կոդեքսի որոշակի նշույլներ ու կանոններ, որոնք այս կամ այն կերպ պահպանվում էին:

2018-ից հետո իշխանության եկան անձինք, որոնք եղած բավականին թույլ ու սաղմնային վիճակում գտնվող այդ կանոնները համակարգված եղանակով ոչնչացնում են:

Օրինակ. զահվածի զինվորի մորը դատում են հասուն տղամարդուն առևանգելու մեջ: Այստեղ մի քանի սկզբունքների խախտում է՝ կնոջ նկատմամբ, ով իբր տղամարդ է առևանգել ու պետք է պատժվի, տղամարդու նկատմաբ, ում իբր առևանգել է իրենից տարիքով կին ու նա դատարանի միջամտության կարիքն ունի, զոհված զինվորի մոր հանդեպ հարգանքի սկզբունքի վերացումը:

Կոդեքսի խախտում է ՔՊ-ական պաշտոնյայի 7 տարեկան երեխային չոլերում թողնելը՝ որպես ղարաբաղցի, նաև մեկ այլ հիվանդ տղային ծեծելը: Մի կողմ թողնենք այդ մարդու որակները, ով չի կարող պաշտոնյա լինել: Ինչ Պատվի Կոդեքս է խախտվել.

. դաժան վերաբերմունք երեխայի հանդեպ,
. պատանդ վիճակում գտնվող 100 000 հազարից ավել մեր հայրենակիցների նկատմամբ ծագումի հիման վրա այլատյացություն,
. հիվանդ տղայի՝ թույլի հանդեպ դաժան վերաբերմունք:

Դեռ չենք խոսում 2018-ից հետո ատելության ու հայհոյանքների լեգիտիմացումը պետական մակարդակով ու պետական կատարմամբ:

Սրանք ընդամենը վերջին օրերի դեպքերն են, իսկ դրանք բազմաթիվ են: Սա քիչ թե շատ մինչ այդ եղած Պատվի Կոդեքսի համակարգված ոչնչացման դրվագներ են:

Մեծ հարց է՝ մենք դեռ հասարակություն ենք, թե արդեն ոչ: Եթե դեռևս այո, ապա ինչպես կանգնեցնել այս ընթացքը»,- գրել է Դանիելյանը՝ կից հրապարակելով լուսանկար:

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին