Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:28 14-06-2023

ՀՀ ժողովրդին համարում եք «ոչխար», ո՞նց եք էդ ժողովրդի ձևավորած ԱԺ-ից եկել, քվե ուզում. Ալեքսանյանը՝ ՄՊՀ թեկնածուին

Այսօր ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Վահագն ԱԼեքսանյանը դիմեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու Անահիտ Սարգսյանին՝ մեջբերելով նրա ֆեյսբուքյան գրառումը, որտեղ Սարգսյանը Նիկո Փաշինյանին ընտրած քաղաքացիներին «ոչխար» է անվանել։ ՔՊ-ական պատգամավորը հետաքրքրվեց՝ եթե ՀՀ ժողովրդին համարում է «ոչխար», ինչպե՞ս է այդ ժողովրդի ձևավորած ԱԺ-ից եկել, քվե ուզում։

Ի պատասխան Անահիտ Սարգսյանն ասաց, որ տեղին չէ ԱԺ-ում ֆեյսբուքյան գրառումն եր կարդալը․ «Ես այս ամբիոնի մոտ եմ որպես ՀՀ քաղաքացի, և որպես մասնագետ։ Կարծում էի, որ ԱԺ-ում պատասխանելու եմ միայն մասնագիտական հարցերի, առավել ևս, որ նշանակվող պաշտոնը ոչ քաղաքական է և ես քաղաքական հայացքներ չպետք է ունենամ։ Սակայն որպես ի ծնե ՀՀ քաղաքացի ես ունեմ իմ կարծիքը տեղի ունեցող երևույթների վերաբերյալ։ Ես չգիտեմ ինչ գրառում եք ասում, չեմ կարծում՝ իմ ֆեյսբուքում նման գրառում կա։ Սակայն այն պահին, երբ տեսնում ես որ կորցնում ենք Արցախը, էս դեպքում ես կարող եմ խնդիրներ ունենալ այն ժողովրդի հետ, որը հանգեցրեց դրան։ Կարծում եմ ձեր ողմից այդքան էլ ազնիվ չէ ԱԺ-ում նման գրառումներ կարդալը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ