Ներքին 3 տարի առաջ - 09:09 14-06-2023

Տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ

2023թ. հունիսի 13-ին տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ, որին ներկա փաստաբանները ներկայացրել են իրենց մտահոգությունները փաստաբան Կարեն Ալավերդյանին ծեծի ենթարկելու դեպքի կապակցությամբ:

Քննարկման ժամանակ պարզ է դարձել, որ 4 ամիս առաջ տեղի ունեցած փաստաբաններ Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի նկատմամբ բռնության հետ կապված գործով, մի քանի օր առաջ միայն տեղի է ունեցել առերես հարցաքննությունը:Այսինքն նախաքննության տևողությունը մեղմ ասած խնդրահարույց է:

Փաստաբանները ներկայացրեցին իրենց մտահոգությունը կատարվածի վերաբերյալ: Բարձրաձայնեցին մի շարք տեսակետներ կատարվողապօրինություններին հակազդելու ուղղությամբ այդ թվում նախաձեռնել գործադուլ և մի շարք այլ ակցիաներ:

Ամբողջ վերոգրյալը նկատի ունենալով ՀՀ փաստաբանների պալատի ակումբի ներկա փաստաբանները որոշել են.

1. Խստորեն դատապարտել ՆԳՆ Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Կենտրոնի բաժնի և այլ ոստիկանների կողմից 07.06.2023թ. փաստաբան Կարեն Ալավերդյանին ծեծի ենթարկելու, նրա նկատմամբ ձեռնաշղթաներ կիրառելու, արցունքաբեր գազ կիրառելու, ինչպես նաև փաստաբանին ձերբակալելու և խուզարկության ենթարկելու դեպքերը.

2. Ներքին գործերի նախարարությունից պահանջել՝ անհապաղ դադարեցնել փաստաբան Կարեն Ալավերդյանի ծեծինմասնակցած ոստիկանների, այդ թվում՝ Ալբերտ Մկրտչյանի, Դավիթ Դավթյանի, Հրանտ Իսկանդարյանի, Նարեկ Խաչատրյանի և Ասերյոժա Հովակիմյանի լիազորությունները.

3. Ներքին գործերի նախարարությունից պահանջել՝ դադարեցնել ՆԳՆ Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Կենտրոն բաժնի պետի լիազորությունները.

4. ՀՀ գլխավոր դատախազից պահանջել՝ խիստ կարգապահական պատասխանատվության ենթարկել Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Գագիկ Հայրապետյանին, այն բանի համար, որ նա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված քրեական հետապնդման հարուցման իրավաչափությանհարցում պատասխանատու լինելով փաստաբանի նկատմամբ անհիմն քրեական հետապնդում է հարուցել:

5. ՀՀ քննչական կոմիտեի նախագահից պահանջել՝ խիստ կարգապահական պատասխանատվության ենթարկել Քննչական կոմիտեի Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ՀԿԳ քննիչ Ալիկ Մաթևոսյանին, այն բանի համար, որ նա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված նախաքննության համակողմանիության, դրա բնականոն ընթացքի, քննչական գործողություններն օրենքով սահմանված կարգով ու ժամանակին կատարելու, ինչպես նաև իր կիրառած հարկադրանքի միջոցների իրավաչափության համար պատասխանատու լինելով, անտեսել է ոստիկանների կողմից քաղաքացու խոշտանգման, փաստաբանին ծեծելու, խուզարկելու, ձերբակալելու ակնառու փաստերը և գործի քննությունը տարել է միակողմանիորեն:

6. ՀՀ քննչական կոմիտեից պահանջել փաստաբան Կարեն Ալավերդյանի ծեծի հետ կապված գործով նախաքննությունն իրականացնել սեղմ ժամկետում:

7. ՀՀ քննչական կոմիտեից պահանջել՝փաստաբաններ Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի հետ կապված վարույթովնախաքննությունն իրականացնել սեղմ ժամկետում:

8. 2023թ. հունիսի 21-ին ժամը 18:30-ին հրավիրել փաստաբանների ակումբի նիստ՝ նշված գործերով զարգացումներն ամփոփելու, ըստ անհրաժեշտության՝ բողոքի ակցիաներ կազմակերպելու, և պատասխանատու բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրաժարականները պահանջելու հարցերը քննարկելու համար.

9. Փաստաբանին ծեծելու, հատուկ միջոցներ կիրառելու, խուզարկելու և ձերբակալելու դեպքերի կապակցությամբ դիմել համապատասխան միջազգային կառույցներին:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա
20:48 Ճոռոմ հայտարարություններ՝ բռնության դեմ պայքարի մասին, բայց դատաբժիշկ չկա
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը

Ձեզ գուցե հետաքրքրի