Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:23 13-06-2023

Հակահայերը փորձում են հային ապացուցել, որ ճիշտը հանձնվելն է. Տիգրան Աբրահամյան

«Հայաստնայան իշխանությունը սկզբում փորձում էր հասարակությանը, արցախցիներին համոզել, որ ջանքեր է գործադրում Արցախի ապաշրջափակման ուղղությամբ, տարբեր միջազգային ատյաններ է դիմում, սակայն իշխանության հայտարարությունն Արցախի հանձնման մտադրության վերաբերյալ փորձ էր Հայաստանի և Արցախի պայքարը թաղելու, արցախցիների ճակատագրի նկատմամբ խաչ քաշելու և առհասարակ Արցախի վրա քար նետելու համար»,-ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ իշխանության ինքնախոսոտվոնական ցուցմունքը վերջնականապես պատրեց նրա իրական նդեմքը, մյուս կողմից էլ այն իշխանությունների մեծ նվերն էր ադրբեջանցիներին՝ լեգիտիմացնելու մինչև այս պահը Հայաստանի և Արցախի նկատմամբ իրականացրած ագրեսիայի և Հայաստանն Արցախին միացնող միջանցքում ադրբեջանական անցակետ տեղակայելու հարցում:

Աբրահամյանը հայտնեց, որ բարդ է բնութագրել այն մարդկանց հոգեվիճակը, որոնք հանգիստ տոնով խոսում են հայրենիքի տարբեր հատվածների հանձնման ու դրա անհրաժեշտըության մասին և ոչ պակաս գարշելի և ստորաքարշ են նրանք, ովքեր իրար հրելով իրենց նետում են այդ դիրքորոշումը պաշտպանելու համար:

«Արցախի հարցում վերջին կուլիսային որոշումը, որը հետևանք էր Հայաստանի իշխանությունների ՝ Արցախի հարցով հնչեցրած դիրքորոշման և Արցախի ու Հայաստանի իշխանությունների պայմանավորվածությամբ Հայաստանից Արցախ և հակառակ ուղղությունենրով շարժերն են, որոնք իրականացվում են ադրբեջանական անցագրային ռեժիմով»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Նա հայտնեց, որ այսօր հայ մարդուն Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ ստիպում են շարժվել ադրբեջանական խաղի կանոններով, որտեղ նրանց ստուգում է ադրբեջանցի սհամանապահը:

«Սրա նպատակը ոչ թե թշնամիների դեմ դիմակայության օջախ ձևավորելն է, պայքարելը, հայի գոյությունը պաշտպանելն, այլ նույն հային համոզելը, որ ճիշտը հանձնվելն է, կոտրվելն է, փախչելն է, արտագաղթելն է, կամ հանուն ոչնչի պարզապես մեռնելը»,- ասաց Աբրահամյանը:

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է