Ներքին 3 տարի առաջ - 14:50 13-06-2023

Շատերը նեղսրտել են, որ Էրդողանը առանձնահատուկ բարևել է վարչապետին. Ալեն Սիմոնյան

«Թուրքական կողմը, ցանկություն ունենալու պարագայում, կարող է անընդհատ պատճառներ բերել, կարող է «Նեմեսիս»-ի արձանը չլինի, ուրիշ բան լինի, ես՝ ինքս «Նեմեսիս»-ի արձանի տեղադրումը սխալ եմ համարում, որովհետև դա պետական քաղաքականության գիծ չէ ու չի կարող լինել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ Փաշինյանի այցը Թուրքիա արդյո՞ք հաղթահարեց «Նեմեսիս»-ի հուշարձանի հետ կապված իրավիճակը:

ԱԺ նախագահը կարծում է, թե այդ արձանի տեղադրումն ընդամենը առիթ էր Թուրքիայի համար՝ պատճառներ գտնելու․ «Ես ինքս հայտարարել եմ՝ Թուրքիա չգնալու համար կարող էի 1 միլիոն պատճառ գտնել ու չգնալ, եթե Թուրքիայի կողմից կամքը կա, իսկ ես տպավորություն ունեմ, որ կա, այս փուլում հարաբերությունները կարգավորելու պատմական ու եզակի հնարավորություն կա, մենք դրան պատրաստ ենք, պատրաստ ենք նույնիսկ անցնելով մեծ քննադատությունների միջով, բայց ՀՀ-ին և հայ ժողովրդին երկարատև խաղաղություն բերելով»:

Սիմոնյանը վստահեցրեց, որ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա բավականին լավ է անցել։ «Այցը, բավականին լավ է անցել, վարչապետը եղել է ուշադրության կենտրոնում և վարչապետի այցը, կարելի է ասել, գլխավոր իրադարձություններց մեկն է եղել այդ միջոցառման։ Որոշ գործընկերներ նեղսրտել են, որովհետև նախագահ Էրդողանը առաջին շարքին բարևելուց հետո մոտեցել և առանձնահատուկ ողջունել է 2-րդ շարքում նստա վարչապետին։ Անունը ևս հնչել է, դրա տեսանյութը կա», - նշեց նա:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա
20:48 Ճոռոմ հայտարարություններ՝ բռնության դեմ պայքարի մասին, բայց դատաբժիշկ չկա
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը