Արտաքին 3 տարի առաջ - 18:30 10-06-2023

Թեհրանը հայտնում է, որ երկրի ռազմական արտադրությունն աճել է 81 տոկոսով

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին հայտարարել է, որ նախորդ տարի երկիրն արձանագրել է արտահանման եռակի, քաղաքացիական ապրանքների և ծառայությունների արտադրության կրկնակ աճ, իսկ ռազմական արտադրության ավելացել է շուրջ 81 տոկոսով։ Ինչպես փոխանցում է իրանական ParsToday լրատվական գործակալությունը, այս մասին Աշտիանին ասել է պաշտպանության նախարարության բարձրաստիճան ղեկավարների համաժողովում։

Իրանցի պաշտոնյան հայտնել է, որ իր ղեկավարած նախարարությունը ջանք չի խնայի Իսլամական հեղափոխության բարձր արժեքները պաշտպանելու և կայսերապաշտական համակարգի կործանման գործում։ «Պաշտպանության նախարարությունը մշտապես պատրաստ է,որպեսզի թշնամու կողմից պարտադրված ամենադժվար և բարդ իրավիճակներում, պահպանի Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական, գիտական ​​և տեխնոլոգիական հզորությունը»,- ասել է նա:

Աշտիանին նշել է, որ Իրանի պաշտպանության նախարարության հիմնական մոտեցումն ու կողմնորուշումը զինված ուժերի փոխգործակցության և աջակցության զարգացումն է։ Նրա խոսքով՝ ռազմական հզորությունը խթանելու համար այս նախարարությունն ընդգծելով արտահանման կարողությունների զարգացումը, մի քանի նպատակ է հետապնդում,որոնք են՝ մեծացնել ռազմական և քաղաքացիական ապրանքների արտադրությունն ու ծառայությունները, բարելավել հրթիռների, անօդաչու թռչող սարքերի, հակաօդային պաշտպանության, էլեկտրոնային պատերազմի և պաշտպանական դիվանագիտության հզորությունը։

«Պաշտպանության նախարարության ջանքերի շնորհիվ անցած տարի մենք արձանագրել ենք արտահանման եռակի, քաղաքացիական ապրանքների և ծառայությունների արտադրության կրկնակի և ռազմական արտադրության 81 տոկոս աճ»,- եզրափակել է նա:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում