Արտաքին 1 տարի առաջ - 21:31 20-10-2025

Ըստ ամերիկացի նախկին դիվանագետի՝ թուրքական KAAN-ի շարժիչի տեղական արտադրությունն «առասպել» է

Ամերիկացի նախկին դիվանագետ Մեթյու Բրիզան մեկնաբանել Է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության նոր շրջանում վերաձևավորվող թուրք-ամերիկյան հարաբերությունները։

Վերջինս, շեշտելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չի հետաքրքրում Թուրքիայի ներքաղաքական զարգացումները, պնդել է նաև, որ ԱՄՆ կոնգրեսում Թուրքիայի նկատմամբ բացասական ընկալում կա և այդ երկիրը դեռևս դիտարկվում է որպես խնդիր։

Բացի այդ, Բրիզը խոսել է Թուրքիայի՝ կործանիչների տեղական շարժիչների հնարավոր արտադրության մասին և այն համարել «անիրատեսական»։

«Բոլորը պետք է իմանան, որ առասպելը, ըստ որի, Թուրքիան արտադրելու է կործանիչների իր սեփական շարժիչը, անիրատաեսական է։ Հինգերորդ սերնդի կործանիչի շարժիչ զարգացնելու համար Թուրքիայից տասնյակ տարիներ կպահանջվեն»,-հավելել է նա։

Ամերիկացի նախկին դիվանագետը պնդել է, որ թեմայի վերաբերյալ հայտարարությունները, ինչպիսին օրինակ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի կողմից թուրքական «KAAN» կործանիչի շարժիչի արտադրման վերաբերյալ արված հայտարարությունն էր, ոչ այլ ինչ է, քան ուղերձ (մեսիջ) Թրամփին։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա