Ներքին Խոսք 2 տարի առաջ - 20:04 10-06-2023

Հայերը շնաձկներից հարցնում են, բայց Եգիպտոսի հանգիստը չեն չեղարկում

Եգիպտական հանգստավայրային Հուրգադա քաղաքում շնաձուկը հարձակվել է ՌԴ քաղաքացու վրա և կերել նրան։ Տուրիզմի ոլորտի փորձագետ Դիաննա Մնացականյանը, ով համագործակցում է տարբեր տուրիստական ընկերությունների հետ, ասաց, որ դեպի Եգիպտոս տոմսերի վերադարձ չկա։

«Հենց երեկ եմ նայել, տոմսերի վերադարձ չկա, փակ են միայն հանրային ափերը, իսկ ցանցային բոլոր հյուրանոցները ունեն հատուկ ցանցեր՝ նախատեսված շնաձկների համար»,- ընդգծեց Մնացականյանը և ավելացրեց, որ տեղի ունեցած դեպքը ոչ մի խոճապ չի առաջացրել և նույնիսկ գինը չեն իջացրել։

Հարցին, թե առհասարակ մտահոգություն չկա զբոսաշրջիկների մոտ, Մնացականյանը պատասխանեց. «Բնականաբար, չի կարող մտահոգություն չլինել, առավել ևս, որ դա Եգիպտոսում տարվա մեջ 1-2 անգամ լինում է, բայց, քանի որ Հայաստանից գնացողների շատերի համար դա հյուրանոցային հանգիստ է և հյուրանոցների տարածքում, բասեիններում նման խնդիր չկա»։

Մնացականյանն ընդգծեց, որ այս երեք ամիսներին մեր քաղաքացիները շենգենյան վիզայի հետ կապված լուրջ խնդիրներ են ունենում և իրենց համար նորից ամենահարմար հանգստի տարբերակը մնում է Եգիպտոսը։ «Մարդիկ հնարավորություն չունեն ուրիշ տեղ գնալու, կան շատ լուրջ խնդիրներ շենգենյան երկրների հետ, անհնար է այս առաջիկա երեք ամիսների ընթացքում վիզա վերցնել, հետևաբար մարդիկ այլընտրանք չունեն»,- ասաց մեր զրուցակիցը և ավելացրեց, որ Հայաստանում ոչ ոք վեց ամիս շուտ հանգիստ չի պլանավորում։

Մնացականյանը նշեց, որ քաղաքացիները ստիպված իրենց հանգիստը պլանավորում են անցկացնել Եգիպտոսում, որտեղ չկա վիզայի խնդիր։

Հարցրինք Մնացականյանից, իսկ հանգիստը պլանավորողները տեղի ունեցած դեպքից չեն հարցնում, չեն ասում՝ կարող է գնանք, հանգստանանք, շնաձուկը մեզ ուտի՝ պատասխանեց. «Բնականաբար, այս դեպքը լինելուց հետո մի քանի տասնյակ զանգեր եմ ստացել, ինձ գրում էին, հետո նշում, վայ, փաստորեն հանրային ափերում է այդ դեպքը տեղի ունեցել, այսինքն, երբ որ մարդը ընտրության հնարավորություն չի ունենում, ինքն է իրեն հանգստացնում»։

Մնացականյանը եզրափակեց. «Հանգստի չեղարկման մի քանի դեպք եղած կլինի, բայց վստահ եմ, որ դա շատ քիչ տոկոս է կազմելու։ Ցանկացած նման դեպք մինչև հինգ օր արձագանք է ունենում, դրանից հետո բոլորը մոռանում են և անցնում են բնականոն կյանքի։ Մի քանի օրվա ընթացքում նորից հանրային ափերը կբացվեն, կասեն, որ մենք բաց ենք և ամեն բան նորից կընկնի իր տեղը»։

Ամենից շատ դիտված

10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
22:19 Եթե Փաշինյանն ամեն ինչ կեղծում է՝ ինչո՞ւ պիտի ընտրությունները չկեղծեր. քաղաքագետ
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
23:30 Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին
09:00 11 խախտում և 0 պատասխանատվություն․ դեղերի ոլորտում բարձիթողի վիճակ է
14:15 Հայտնի են դերասան Խաչատուր Հունանյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը
12:48 Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին
12:17 Ընտրողն իրավունք ունի հասկանալու, թե ինչ են պատրաստվում անել իր քվեով ստացված քաղաքական մանդատի հետ. Արփինե Հովհաննիսյան