Միտք Ներքին 1 տարի առաջ - 13:02 07-10-2025

Պարտադիր հայտարարագրումը չեն չեղարկում․ եթե դու չես ներկայացնում, քո փոխարեն հարկայինն է դա անում

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Կներեք, բայց պարտադիր հայտարարագրման, իբր, չեղարկման շուրջ ձեր ցնծությունը պիտի տրամաբանությամբ կտրեմ։
Պարտադիր հայտարարագրումը չեն չեղարկում։
Եթե դու չես ներկայացնում հայտարարագիր, ապա քո փոխարեն հարկայինն ինքն է դա անում պարտադիր կերպով։
Ուշադրություն. այնուամենայնիվ այդ հայտարարագրի պատասխանատուն լինում ես ԴՈՒ, այլ ոչ թե հարկայինը։
Այսինքն եթե հարկայինը որոշեց հայտարարագիրը ստուգել և որևէ խնդիր գտավ, ապա պատասխանատվությունը քո վրա է բարդելու։
Հասկացա՞ք, թե ինչ կատարվեց։

Եթե մինչ այս փոփոխությունը դու կարող էիր հրաժարվել հայտարարագիր ներկայացնելուց և վատագույն դեպքում միայն 2 անգամ կտուգանվեիր (սկզբում 15, իսկ հետո 50 հազար դրամի) ու վերջ, ապա հիմա ուզես թե ոչ, բայց համարվելու է, որ հայտարարագիրը տվել ես և դրանում եղած տվյալների պատասխանատվությունը քո վզով է։

Նիկոլապետությունն իր գործը հեշտացրեց՝ մեյդանից հանելով թոշակառուներին, միայն մեկ տեղից աշխատավարձ ստացող մարդկանց։ Փոխարենը կկարողանա կենտրոնանալ ցանկացած ընդդիմադրի, քննադատի կամ իրեն հետաքրքրող որևէ այլ անձի վրա։ Եթե այդ անձի մոտ բան չգտնի, ապա կսկսի խնամի-բարեկամներին քրքրել։

Մի կարևոր նրբություն էլ. եթե մինչ այս պահը հայտարարագրումը բոլորի խնդիրն էր, ապա առաջարկվող փոփոխություններից հետո եթե իշխանությունները սկսեն առանձին մարդկանց թիրախավորել այս «զենքով», հանրության լայն շերտերին այս խնդիրն այլևս չի հետաքրքրելու։
Եւս մեկ անգամ կներեք, ձեր ցնծությունը տրամաբանությամբ կտրելու համար։
#նիկոլապետություն

Հ.Գ. Նկարում նյութի վերնագիրը, որ քիչ առաջ աչքովս ընկավ, վառ օրինակ է նիկոլական այս կուտն ուտելու։ Հայտարարագրումը մնում է պարտադիր ու ոչ էլ հետքայլ կա, ընդամենը՝ գործիքի օպտիմիզացիա, ավելի թիրախային բռնաճնշումներ իրագործելու համար։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև
15:33 Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել է