Միտք 2 տարի առաջ - 13:12 18-04-2024

Փաշինյանը սխալվում է․ հայերը չեն ուրանա ու չեն ների․ Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երեկ Տավուշի մարզի Կիրանց գյուղում Փաշինյանը ուշագրավ հայտարարություն արեց Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների իր տեսլականի մասին.

«Մեր նպատակը նա է, — ասաց Փաշինյանը, — որ ոչ թե դուք ասեք՝ «Վայ, 50 մետր այն կողմ Ադրբեջան է», այլ ասեք՝ «ՎԱՅ, ԷՍ ԻՆՉ ԼԱՎ Ա, ՈՐ 50 ՄԵՏՐ ԱՅՆ ԿՈՂՄ ԱԴՐԲԵՋԱՆ Է... Մեր մտածածը դա է»։
Այս զառանցանքը եթե միայն քաղաքական լուսնոտություն լիներ, դեռ վտանգն այդչափ մեծ չէր լինի։ Ցեղասպանության ենթարկվող Հայաստանի ղեկավարը՝

— մոռանալով կես տարի առաջ բռնի հայաթափված Արցախը,
— մոռանալով արդեն ՀՀ տարածքում թշնամու բռնազավթած բազմաթիվ իշխող բարձունքներն ու այնտեղ հաստատված կրակակետերը, որտեղից պարբերաբար հայեր են սպանվում,
— մոռանալով ապօրինաբար և ուխտադրժորեն Բաքվում պահվող հայ գերիներին,
— մոռանալով Ադրբեջանի պետականորեն քարոզվող հայատյացությունն ու Հայաստանի բուն գոյության իրավունքի հերքումը,
— մոռանալով հենց այս պահին Բաքվի ֆաշիստների պետականորեն իրականացվող մշակութային ցեղասպանությունը՝ հայկական հուշարձանների, եկեղեցիների, գերեզմանոցների ու նշանավոր շենքերի վայրագ ոչնչացումը,
— մոռանալով Ադրբեջանի տարածքային, ֆինանսական և այլ հանցավոր պահանջներն ու հավակնությունները Հայաստանի նկատմամբ՝
մոլեռանդորեն գովերգում է այդ նույն ֆաշիստական ու հայատյաց Ադրբեջանի հետ չլինելիք խաղաղության երևութական օգուտները.
«Ադրբեջանում, — ըստ Փաշինյանի, — առևտուր կանենք, տնտեսություն կկառուցենք, անցակետ կկառուցենք, ավտոները կգնան-կգան՝ կվճարեն Հայաստանի Հանրապետությանը»։

Փաստորեն, իր երեկվա ելույթներում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ իր երազած մեռելածին խաղաղության բացակայության համար դարձյալ թուրքավարի մեղադրում էր հենց հայ ժողովրդական զանգվածներին։ Թե, գիտեք ինչ, հենց դուք, հայե՛ր, չեք ցանկանում լրացուցիչ տարածքային զիջումներ անել Ադրբեջանին ու հենց ձե՛ր պատճառով է, որ բաղձալի խաղաղության չենք կարողանում հասնել։

Փաշինյանը նաև ասաց, որ իր կառավարությունը քայլում է ու դեռ բազմաթիվ քայլեր պետք է անի Ադրբեջանի հետ իր պատկերացրած երևութական (չլինելիք) հարաբերությունների հաստատման ուղղությամբ՝ բնականաբար, նկատի ունենալով հայկական կողմից նորանոր զիջումները, ընդ որում՝ ոչ միայն տարածքային, այլև արժեհամակարգային ոլորտում։

Իսկ որպեսզի հայերը նայեն սահմանից այն կողմ և, ըստ Փաշինյանի անուրջների, իսկապես ուրախությամբ բացականչեն՝ «ՎԱՅ, ԷՍ ԻՆՉ ԼԱՎ Ա, ՈՐ 50 ՄԵՏՐ ԱՅՆ ԿՈՂՄ ԱԴՐԲԵՋԱՆ Է...», նրանք այլևս հայ չպետք է լինեն։ Պետք է մոռանան հայոց պատմությունն ու մշակույթը, պետք է մոռանան հայ հերոսներին ու նահատակներին, մոռանան հայոց լեզուն, ուրանան հայոց հավատը, պետք է հրաժարվեն իրենց ԲՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐից, կարճ ասած, պետք է ատեն ու մերժեն իրենք իրենց ու, իբրև անխուսափելի հետևանք, թուրքանան։ Ահա այդ ժամանակ էլ նրանք՝ այդ թուրքացածները, ուրախ-ուրախ կբացականչեն՝ «ՎԱՅ, ԷՍ ԻՆՉ ԼԱՎ Ա, ՈՐ 50 ՄԵՏՐ ԱՅՆ ԿՈՂՄ ԱԴՐԲԵՋԱՆ Է...»։

Բայց Փաշինյանը սխալվում է, որովհետև ՀԱՅԵՐԸ ՉԵՆ ՄՈՌԱՆԱ, ՉԵՆ ՈՒՐԱՆԱ ՈՒ ՉԵՆ ՆԵՐԻ»։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան