Մամուլ 3 տարի առաջ - 08:13 10-06-2023

Անդրանիկ Թևանյանը ցանկանում է քաղաքապետի թեկնածու լինել. ում հետ է բանակցում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեւանում աշնանը սպասվում են ավագանու ընտրություններ. մինչ հայաստանյան քաղաքական դաշտն ակտիվորեն պատրաստվում է ընտրությունների, իսկ իշխող քաղաքական ուժի թեկնածու Տիգրան Ավինյանն արդեն իսկ սկսել է քարոզարշավը, խորհրդարանական ընդդիմությունը լռում է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խորհրդարանական ընդդիմությունը հիմնականում դեմ է ընտրություններին մասնակցելուն, բայց հայտարարում են, թե դեռ որոշում չունեն՝ մասնակցելու են ընտրություններին, թե ոչ:
Փոխարենը «Հայաստան» խմբակցությունից Անդրանիկ Թեւանյանը մեծ ցանկություն ունի առաջադրվելու՝ որպես ընդդիմության միասնական թեկնածու: Այս օրերին նա ակտիվորեն հանդիպում է արտախորհրդարանական ուժերի հետ, բանակցում խմբակցության իր թիմակիցների հետ, որպեսզի սատարեն իրեն:
«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով մեկնաբանություն է վերցրել նաեւ Թեւանյանից՝ հասկանալու՝ վերջնական ինչ որոշում ունի ընտրություններին մասնակցելու մասով. «Մենք նախաձեռնել ենք «Մայր Հայաստան» շարժումը, բայց շարժման օրակարգում Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարց չենք քննարկել. երբ ժամանակը գա, կորոշենք՝ մասնակցում ենք, թե ոչ: Մասնակցությունը բացառապես քաղաքական կարող է լինել։ Կարծում եմ՝ այս պահին վաղաժամ է խոսել ընտրություններին մասնակցելու մասին, քանի որ երկրի առջեւ բազմաթիվ անվտանգային խնդիրներ կան ծառացած»,- ասաց նա:
Պատգամավորից հետաքրքրվեցինք՝ այս օրերին հանդիպումներ ունենում է արդյոք քաղաքական ուժերի հետ, թիմակիցների հետ քննարկել է արդյոք ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը.
«Մենք հանդիպում ենք բացառապես «Մայր Հայաստան» շարժման շրջանակներում՝ մեր հռչակած նպատակների շուրջ գործողութունների գնալու, համախմբելու եւ կազմակերպչական հարցեր քննարկելու համար: Ընտրություններին մասնակցելու հարց դեռ չենք քննարկել. հազար ու մի անվտանգային հարց կա»,-ասաց նա»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
16:40 Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան