Ներքին 3 տարի առաջ - 19:06 09-06-2023

Ինչու են Կառավարության նիստին 13 նախարարներից 5-ը բացակայել

Երեկ կառավարության հերթական նիստն է գումարվել, որը վարում էր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է ՌԴ-ում։

Oragir.News-ը երեկ հայտնել, էր որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար Նիկոլ Փաշինյանը Սոչի է մեկնել կրտսեր դստեր՝ Արփիի հետ։



Կառավարության հերթական նիստը, որի ընթացքում ընդամենը 3 հարց զեկուցվեց, տևեց մոտ 13 րոպե։

Նիստից բացակայում էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Պնախարար Սուրեն Պապիկյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Արայիկ Հարությունյանը։

ԿԳՄՍ-ից հայտնում են, որ նախարար Ժաննա Անդրեասյանը նիստից բացակայել է, քանի որ գործուղման է մեկնել ՌԴ Կազան քաղաք։



Մեզ չհաջողվեց պարզել, թե որն էր Կառավարության նիստից ՊՆ նախարարի բացակայության պատճառը, մեր հեռախոսազանգերը անպատասխան մնացին։ շ

Տարածքային Կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից էլ Oragir.News-ին հայտնեցին, որ նախարարը մեկնել է արձակուրդ։

Էկոնամիկայի նախարար Վահան Քերեբյանի ֆեյսբուքյան էջի հրապարակումներից էլ պարզ է դառնում, որ այս պահին գտնվում է Պեկինում։



Ֆինաննսների նախարարությունից էլ հայտնեցին, որ նախարարի կառավարոթյան նիստից բացակայության պատճառը գործուղումն է։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր