Գայանե Մարտիրոսյանը ընդունել է մեղքը. պաշտպան
copy image url

Գայանե Մարտիրոսյանը ընդունել է մեղքը. պաշտպան

Ներքին 1 տարի առաջ - 17:03 09-06-2023
Արագացված դատաքննության կարգի կիրառմամբ է եղել, հետևաբար, որևէ փաստակն հանգամանքի հետ կապված որևէ զրույց ունենալ, մեկնաբանել չեմ կարող: Այս մասին, այսօր՝ հունիսի 9-ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման գործով 4 տարվա ազատազրկման դատապարտված Գայանե Մարտիրոսյանի հանրային պաշտպանը, որը այսօր էր պաշտպան դարձել այս գործով:

«Արագացված հետազորությունը նշանակում է, որ ապացույցները չեն հետազոտվում, որ հնչեցվում է մեղադրական եզրակացությունը, որի հետ կապված ամբաստանյալը կամ մեղադրյալը իր դիրքորոշումն է հայտնի՝ համաձայն է, թե համաձայն չէ և արագացված դատավարություն է իրականացվում առանց ապացույցների հետազոտման: Առանց գայանե Մարտիրոսյանի համաձայնության արագացված դատաքննություն չի կարող կիրառվել»,-ասաց նա:

Հարցին, թե դա ենթադրում է նաև մեղքի ընդունում, պաշտպանը դրական պատասխան տվեց՝ միաժամանակ տեղեկացնելով, որ տուժող Աշոտ Փաշինյանը ևս համաձայնել է դատարանի վճռին: