Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 22:38 09-06-2021

Ադլերի դատական կարգադրիչներին գնդակահարած Վարդան Քոչիյանն ընդունել է իր մեղքը

Վարդան Քոչիյանը, ով Ադլերում երկու դատական ​​կարգադրիչների է գնդակահարել, իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդում է Կրասնոդարի երկրամասի քննչական վարչությունը։

«Ներկայումս կասկածյալը բերման է ենթարկվել, հարցաքննության ընթացքում տղամարդը լիովին ընդունել է իր մեղքը», - հայտնել են վարչությունից:

Դրանից առաջ Քոչիյանը բացատրել էր իր գործողությունները: Նրա խոսքով՝ դատական ​​կարգադրիչները ցանկացել են վերցնել այն հողը, որը նա ժառանգել է ծնողներից հետո:

Ավելի վաղ Ադլերի Սոչի հանգստյան գոտում փոխհրաձգություն էր տեղի ունեցել: Տղամարդը որսորդական հրացանից կրակ էր բացել, որի արդյունքում սպանվել էր երկու կարգադրիչ: Կրակողն ինքը խոստովանել էր կատարվածը:

Ամենից շատ դիտված