Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:33 07-06-2023

Դպրոցում շոկի մեջ են․ երեկ մահացած Լուսինեն դպրոցի լավագույն աշակերտներից էր

Լուսինեն մեր դպրոցում էր սովորում, 5-րդ դասարանն ավարտեց, լավ էր սովորում, շատ պարտաճանաչ էր։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Դեբեդի միջնակարգ դպրոցի տնօրեն Զավեն Խաչատրյանը՝ խոսելով երեկ իրենց գյուղում դժբախտ պատահարից մահացած 11-ամյա Լուսինեի մասին։



Հիշեցնենք՝ երեկ Դեբեդի գյուղապետարանի մոտ՝ խաղահրապարակում, հայտնաբերվել է 11-ամյա աղջնակի դի, ըստ նախնական տեղեկության երեխան հոսանքահարվել է։

Տնօրենը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ դպրոցում շոկի մեջ են, չեն հավատում տեղի ունեցածին։ «Անցած տարի 4-րդ դասարանը ավարտեց՝ դասարանում ամենաբարձր գնահատականներով, շատ-շատ համեստ աղջիկ էր»։



Խաչատրյանը նշեց, որ ընտանիքը այդքան էլ բարվոք չի ապրում. «Ընտանիքում մեծանում էր ութ երեխա, սոցիալապես այդքան էլ լավ վիճակում չեն։ Արցախից են եկել, «Հայաստանի մանուկներ» բարեգործական կազմակերպությունը իրենց բնակարան էր տրամադրել այստեղ, ապրում էին, բայց այնքան էլ լավ վիճակում չեն, այդքան շատ երեխաներ ունեն։ Ճիշտ է, իրենց հայրը աշխատում է այստեղ-այնտեղ, բայց 7-8 երեխա ունեցողը արդեն իսկ պարզ է՝ ինչ վիճակում կլինի»։



Հիշեցնենք՝ ավելի վաղ Oragir.News-ի հետ զրույցում Դեբեդ գյուղի վարչական ղեկավար Անուշ Սարգսյանը փոխանցել էր, որ Դեբեդում մահացած 11-ամյա աղջնակը Արցախից տեղահանված ընտանիքի 8 երեխաներից մեկն էր։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը