Ներքին 3 տարի առաջ - 23:11 06-06-2023

Ովքեր են Երևանի բնապահպանության վարչության պետի նախկին և ներկա ժ.պ.-ները

Սիրարփի Հայկազյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից Օragir.News-ին հայտնեցին, որ նոր պետի պաշտոնակատարից բավարար տեղեկություն դեռ չունեն։

«Նախկինում այդ պաշտոնը զբաղեցել է նույն վարչության պետի տեղակալը Գորիկ Հակոբյանը, նա երկար ժամանակ է աշխատել այդ բաժնում, իրեն վաղուց ճանաչում էինք, ինքն էլ ժամանակավոր կատարում այդ պարտականությունները, մինչև նոր նշանակում լիներ։ Իսկ հիմա արդեն Գորիկ Հակոբյանը շարունակում է նույն վարչությունում իրականացնել իր նախկին կատարած աշխատանքը»,- փոխանցեցին Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։

Հարցին, թե որն է պատճառը, որ այդ պաշտոնում հստակ ինչ-որ մեկը չի նշանակվում և անընդհատ ժամանակավոր պաշտոնակատար են նշանակում, ասաց. «Չեմ կարող ասել»։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր