Ներքին 3 տարի առաջ - 23:00 05-06-2023

Ես ամոթի զգացում ունեցա, երբ տեսա, որ հայ ազգի ներկայացուցիչը նման խղճուկ վիճակում էր Թուրքիայում

«Բազմիցս կրկնել ենք, որ պարտված իշխանությունների ձեռնարկած յուրաքանչյուր հանդիպում հերթական պարտությունն է գրանցում հայազգի համար»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետերի հանդիպման արձանագրած արդյունքներին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մոսկվայում հանդիպել էին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները։

«Այս իշխանությունները, Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, չեն կարող այս ազգին հայանպաստ որոշումներով որոշակի հաջողություն բերել»,- ասաց Գալստյանը և ավելացրեց, որ մենք միշտ ականատես ենք լինում նրան, որ յուրաքանչյուր հանդիպումից հետո ավելի շատ խնդիրներ են առաջացնում, քան լուծումներ լինում։

Անդրադառնալով Փաշինյանի Թուրքիա կատարած այցին և Էրդողանի երդմնակալությանը ներկա գտնվելուն՝ Գալստյանը նկատեց. «Ես ամոթի զգացում ունեի, որ հայ ազգի ներկայացուցիչը նման խղճուկ վիճակում էր։ Հայ ազգը իրեն ցեղասպանած երկրում իրեն այդքան «լավ» էր զգում և չէր կարող պահանջատեր լինել, որ մեր ցեղասպանությունը պետք է ճանաչվի»,- ասաց մեր զրուցակիցը և հավելեց, որ սա հերթական խղճուկ պահվելաձևն էր, որին ականատես ենք լինում։

Խոսելով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի արած հայտարարությունից առ այն, որ ռուս սահմանապահներից հրաժարվելու մտադրություն կա՝ Գալստյանը ընդգծեց. «Նրանք ասում են, որ խաղաղության օրակարգը առաջ են տանում, բայց ի՞նչ օրակարգ, եթե Աադրբեջանը սպառնալիքների լեզվով խոսում է և իրենք վախվորած ընդամենը փորձում են ցույց տալ, թե խաղաղության օրակարգի կողմնակից են։ Խոսել խաղաղության օրակարգից այն դեպքում ավելորդ է։ Իրենք ոչ մի օրակարգ չեն կարողանում թելադրել, այլ ընդհակառակը, բոլոր այն հարցերը, որոնք առաջադրվում են թշնամի պետության կողմից, լուծումներ են ստանում ոչ հայանպաստ ձևով»։

Գալստյանի մոտ զայրույթ էր առաջացրել ԱԳՆ Արարատ Միրզոյանի այն հայտարարությունը որով ասում էր, որ իրենք Արցախից մանդատ չեն ստացել և չեն կարող իրենց փոխարեն բանակցել։
«Իսկ Հայաստանի ժողովուրդը մանդա՞տ է տվել, որ հայրենիքը հանձնեն։ Արարատ Միրզոյանի այդ խոսքերը չեն տեղավորվում մարդու տրամաբանության մեջ։ Այո՛, ճիշտ է ասում Արցախի ժողովուրդը նրանց մանդատ չի տվել Արցախը հանձնելու, բայց նրանք ունեն մանդատ Արցախի ինքնորոշումը առաջ տանելու որից փորձում են հրաժարվել»։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
18:24 Արտառոց դեպք՝ Էջմիածնում. քոլեջի ուսանողուհին դանակով հարվածել է ավագ դպրոցի աշակերտուհուն
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին
19:07 Թուրքական ընկերությունները 5 մլրդ դոլարի նախագծեր են իրականացնում Ղարաբաղում