Ներքին 5 տարի առաջ - 17:09 12-06-2021

Փաշինյանը շատ խղճուկ, քանդող և ավերիչ տեսակ է․ Իշխան Սաղաթելյան

Սպիտակ քաղաքում «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրավաքինՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ յուրաքանչյուր քաղաք ու մարզ, յուրքանչյուր գյուղ մենք մտնում ենք հպարտությամբ, բաց ճակատով ու ներկայանում Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին կատարված աշխատանքի հաշվետվությամբ։

Նրա խոսքով, այդ կառավարության ջանքերով, որի մասն է կազմում նաև ՀՅԴ-ն, իրականացվել է հսկայական աշխատանք։ Մեջբերելով Հրանտ Մաթևոսյանի խոսքը, որ «մարդն անասունից տարբերվում է հիշողությունից», Սաղաթելյանն ասաց, որ երկու օր առաջ վարչապետի աթոռն զբաղեցնող անձը եկել էր Սպիտակ։ Նրա այցից հետո մի սպիտակցի գրառում էր կատարել․ «Վարչապետի աթոռն զբաղեցնող անձը Քոչարյանի կառուցած մայրուղով եկավ Սպիտակ, կանգնեց Քոչարյանի կառուցած հրապարակում, կանգնեց Քոչարյանի կառուցած մշակույթի տան դիմաց ու հարձակվեց Քոչարյանի վրա»։ «Այս համեմատության մեջ նա շատ խղճուկ է, կառուցողի, կայունության և ուժեղի մոտ նա ընդամենը ղժղժան, քանդող և ավերիչ տեսակ է», - ավելացրեց Սաղաթելյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը