Առաջին անգամ Հայաստան էր այցելել Արգենտինայի խորհրդարանի երկու պալատների պատվիրակությունը

Ներքին 1 տարի առաջ - 15:58 03-06-2023
Առաջին անգամ Հայաստան էր այցելել Արգենտինայի խորհրդարանի երկու պալատների` Հայաստանի հետ բարեկամական խմբերի պատվիրակությունը:

«Հայաստանը մեծապես կարևորում է Արգենտինայի հետ փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները»,-նշել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատվիրակության հետ հանդիպմանը։

Հյուրերը հանդիպել են Ազգային ժողովի Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի անդամների, ՀՀ վարչապետի, նախագահի, ԱԳ նախարարի հետ: