Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 23:09 01-06-2023

Անկլավների հանձնումից հետո թուրքերը մխրճվելու են Տավուշի խորքերը

«Ավանակի հետ հանդիպելու հետ կապված խնդիրներ կան, Հեյդարիկին ունենալուց հետո իրեն լավ չի զգում, ծանր հղիություն տարավ: Հետո նեղված է, որ իր բեռը ժամանակին չենք կարողանում իրեն տալ, որ տանի իր երկիր: Բացի այդ, որ մի բան է լինում, խնամակալներին էլ են ճնշում թե՛ համագյուղացիները, թե՛ պետությունը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ Սևադա Ղուկասյանը։

Հիշեցնենք, որ նա 2021 թվականին ավանակով եկել էր Երևան՝ Ազգային ժողովի բակ, որպեսզի Նիկոլ Փաշինյանին ավանակի վրա թարս նստեցրած տաներ հայրենի Իջևան։

Աևադան մի քանի տարի է՝ ինչ պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այդ պայքարի հետևանքով ուղիղ 1 տարի առաջ նա ձերբակալվեց, բայց ինչպես ինքն է նշում, չի կոտրվել. «Այսօր հունիսի 1-ն է, օրն ինձ համար կրկնակի նշանավոր է, 1 տարի առաջ այս օրը ես ձերբակալվեցի, դա ամբողջ կյանքում չեմ մոռանա… Հետո երեխաների պաշտպանության միջազգային օրն է։

Առիթից օգտվելով՝ ուզում եմ նաև մեր բոլոր մանուկների տոը շնորհավորել ու ցանկանալ խաղաղ երկինք։

Այս պայքարը, իմ խորին համոզմամբ, ազգային-ազատագրական պայքար է, իսկ այդ պայքարը, երբեք չի մարում, պարզապես լինում են տարբեր շրջափուլեր, որ պայքարը տարբեր ձևով է դրսևորվում։ Պայքարող տեսակը պայքարում է ամենուր՝ իերնց գյուղում, իրենց թաղամասում, սոցիալական ցանցերում, ամենատարբեր միջոցներով պայքարում է․․․»։

Դիտարկմանը, որ վերջին օրերին կրկին ակտիվ քննարկվում են Տավուշի մարզի, այսպես կոչված, անկլավները Ադրբեջանին հանձնելու քայլերը, Սևադա Ղուկասյանը հեգնանքով արձագանքեց․ «Այդ անկլավների պահն ինձ այդքան էլ չի հետաքրքրում, որովհետև ես Աչաջուր գյուղում եմ բնակվում, իսկ այդ պարագայում հակառակորդը մեր գյուղ չի հասնում, մեր գյուի վարչական սահմանից 100-150 մետր հեռավորության վրա են կանգնում, քանի դեռ մեզ չեն հասել, չեմ ուզում՝ անհանգստանամ։

Իհարկե ես սա սարկազմով ասացի, հեգնեցի, բայց մեր ցավալի իրականությունը սա է։ Այսպես կոչված անկլավների հանձնմամբ հերթական նվաստացումն է տեղի ունենալու, մեր ազգը ևս մեկ անգամ նվաստանալու է, ծանր հոգեբանական վիճակում է հայտնվելու, դա նաև լուրջ ռազմաստրատեգիական խնդիր է․ դրանով թուրքերը մխրճվում են Տավուշի խորքերը»։

Ստեղծված իրավիճակից դուք ելք տեսնո՞ւմ եք, եթե այո, ապա ո՞րն է դա․ հարցրինք Սևադա Ղուկասյանին։

«Նախ՝ ես հավատում եմ համազգային ցասմանը, համազգային ցասում հաստատ լինելու է, ես վստահ էմ, որ հայ ազգի վերջը հիմա չէ հաստատ, իսկ ովքեր դրան հավատում են, ես կարող եմ «քուանշ» տալ, որովհետև հայ ազգը պատմության ընթացքում սրանից վատ վիճակներում էլ է եղել, բայց հաղթահարել է։

Նորից եմ ասում, միակ ելքը հաամզգային ցասումն է, ազգովի պետք է սթափվենք, ազգովի պետք է ուշքի գանք, ազգովի պետք է մոռանանք թե՛ կուսակցական պատկանելությունները, թե՛ մեր քաղաքական հայացքները, թե՛ մեր հետաքրքրությունները, անձնական համակրանքները ու մի գաղափարի շուրջ համախմբվենք՝ հայրենիքը փրկելու ու հայ ազգը ցեղասպանվելուց փրկելու գաղափարի շուրջ, ու ես վստահ եմ, որ հաստատ կհաղթենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
07:50 Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում վերանորոգվում են ռմբապաստարանները, վերակառուցում մետրոն․ euronews