copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 18:37 31-05-2023

Սասունիկ գյուղի մոտակայքում ավտովթար է տեղի ունեցել․ կա զոհ

Մայիսի 31-ին՝ ժամը 15։29-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Խ․, ծնված 2003 թ.) բախվել է կայանած «Zil» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Գ․ Պ․, ծնված 1955 թ.):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ արձանագրվել է Վ․ Խ․-ի (ծնված 2008 թիվ) մահը։

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։