Ներքին 3 տարի առաջ - 22:49 15-05-2023

Խոզնավար գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում

Մայիսի 15-ին, ժամը 19:46-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խոզնավար գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում. վնասվել են տանը կից հավաբունը և սանհանգույցը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հարակից սարալանջից տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով հողաքարային զանգվածը (մոտ 0,7 խմ) թափվել և վնասել է սանհանգույցի և հավաբնի պատերը (ընդհանուր մոտ 0,7 քմ)։ Քարաթափման հետևանքով տան բնակիչ Ա. Ա.-ն (ծնված 1989 թ.) ստացել է ոտքի սալջարդ. հոսպիտալացման կարիք չի առաջացել։

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում