Երևան +21°
copy image url
Սպորտ 3 ամիս առաջ - 13:23 30-05-2023

Մեսսիին աստղաբաշխական պայմանագիր է առաջարկվել

Ինչպես հայտնի է, մրցաշրջանի ավարտից հետո Լիոնել Մեսսին հեռանալու է ՊՍԺ-ից։

Դեռևս հայտնի չէ՝ արգենտինացին կմիանա հարազատ «Բարսելոնա», թե ոչ։

Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբն ամեն կերպ ցանկանում է ձեռք բերել Մեսսիին։ Ակումբը ֆուտբոլիստին առաջարկում է 2 տարվա պայմանագիր՝ ընդհանուր 1․2 միլիարդ դոլար աշխատավարձով, հայտնում է Foot Mercato-ն։

Մեսսիի հայրը բանակցություններ է վարում «Ալ Հիլալի» հետ, սակայն Լեոն դեռ հույս ունի վերադառնալ «Բարսելոնա»։